Հայաստանի ռուսական ռազմակայանի տանկային ստորաբաժանումների զինծառայողները մասնագիտական տոնի՝ Տանկիստի օրվա տոնակատարության նախաշեմին «տանկային բալետ» են ցուցադրել «Ալագյազ» զորափորձարանում:
Ռուսաստանի հետ Հայաստանի հարաբերություններն առանձնահատուկ տեղ և նշանակություն ունեն: «Զինուժ» հաղորդաշարին տված հարցազրույցում այս մասին ասել է ՀՀ վարչապետ նիկոլ Փաշինյանը:
Նիդերլանդների երեխաների օմբուդսմեն Մարգարիտ Կլավերբոյերը հայտարարել է, որ երկրից հայազգի երկու երեխաներին՝ 12-ամյա Լիլիին ու 13-ամյա Հովիկին Հայաստան արտաքսելը համարվում է երեխաների հիմնարար իրավունքների խախտում:
Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը Ռուսաստանից գրություն է ստացել Հայաստանի պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանի նկատմամբ հետախուզումը չեղյալ համարելու մասին:
Լոնդոնում կյանքի 89-րդ տարում մահացել է կատակերգակ դերասանուհի Լիզ Ֆրայզերը:
Տանկային անձնակազմերի մասնագիտական ունակությունները կատարելագործելու և նշանակետերի ուղղությամբ տարբեր եղանակներով կրակային խնդիրներ լուծելու նպատակով սեպտեմբերի 6-ին բանակի «Տիգրանակերտ» զորավարժարանում անց են կացվել «Տանկերից մեծ հեռավորության վրա հրաձգության վարժություններ» թեմայով պարապմունքներ, որին մասնակցում էին կենտրոնական ենթակայությամբ գործող տանկային զորամասերից մեկի զինծառայողները:
Պատասխանելով լրագրողի հարցին, թե ինչ ակնկալիքներ կան վարչապետ Փաշինյանի և նախագահ Պուտինի հանդիպումից, Արմեն Սարգսյանը նշեց, որ ցանկացած հանդիպում մեծ երկրի ղեկավարի հետ շատ կարևոր և էական է Հայաստանի իշխանության համար: Մասնավորապես՝ Ռուսաստանի Դաշնության նախագահի:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Բոլոր մարդասպանները պետք է պատասխանատվության կանչվեն, թալանվածը՝ մինչև վերջին լուման պետք է վերադարձվի ժողովրդին»:
ՄԱԿ-ի պարենի համաշխարհային ծրագրի հայաստանյան գրասենյակը Շիրակի, Լոռու և Գեղարքունիքի մարզերի դպրոցներին կից նախակրթարաններում պիլոտային ծրագրով երեխաներին տրամադրելու է նախաճաշ:
Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարի հրամանով ձևավորվել է աշխատանքային խումբ, որը բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի առաջարկի հիման վրա լրացուցիչ ուսումնասիրություններ է կատարել Ամուլսարի հանքավայրի տարածքում:
Սեպտեմբերի 7-ին, ժամը 11:37-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Որմնադիրների փողոցի տներից մեկի բակում այրվում է գազի բալոն:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի բացառիկ հարցազրույցը «Զինուժ Մեդիային» Անոնս 1:
Բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանը ներկայացրեց իր պաշտոնավարման 100 օրվա ընթացքում կատարված աշխատանքները և առաջիկայում իրականացվելիք ծրագրերը:
Սեպտեմբերի 7-ին, ժամը 12։27-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 127-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ, ավտոմեքենան կողաշրջվել է. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Նրանք մարդիկ են, ովքեր հռչակում են «սեր ու համերաշխություն», բայց տարածում են անհանդուրժողականություն, ատելություն ու ապատեղեկատվություն:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Բրազիլիայի Դաշնային Հանրապետության նախագահ Միշել Տեմերին՝ Անկախության օրվա կապակցությամբ:
Սեպտեմբերի 7-ին, ժամը 12:06-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի «Նորք Մարաշ» բժշկական կենտրոնի սրտաբանական կլինիկայից դեպի հեռուստաաշտարակ ընկած հատվածում այրվում է խոտածածկ տարածք:
«Բավականին կրկնվող, տարածված լրատվության հոսք կա, որ տարբեր տեսակի ցուցակագրումներ են գնում մինչև քարոզարշավի մեկնարկը, որը մտահոգություն է առաջացնում»,- այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Ժառանգություն» կուսակցության Երևանի ավագանու ընտրությունների ցուցակը գլխավորող Րաֆֆի Հովհաննիսյանը:
«Ոչ միայն առաջին, երկրորդ նախագահները, գործող վարչապետը, այլև իրավապահ մարմինների բոլոր ներկայացուցիչները, ովքեր ունեն վկայություն, որը կարող է օգնել, որ ամբողջական ճշմարտությունը ջրի երես բարձացվի՝ առանց հատվածականության, պետք է հարցաքննվեն, վկայություն տան»,- այս մասին այսօրվա ասուլիսին հայտարարեց «Ժառանգության» կուսակցության Երևանի ավագանու ընտրությունների ցուցակը գլխավորող Րաֆֆի Հովհաննիսյանը՝ անդրադառնալով Մարտի 1-ի գործին։
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը առաջին Ռուսաստանի փոխվարչապետ-ֆինանսների նախարար Անտոն Սիլուանովին նշանակել է ԱՊՀ-ի գործերով Ռուսաստանի ազգային համակարգող:
Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվի Խաթայի շրջանում 6 մարդ աշխատավարձ չստանալու պատճառով փորձել են խմբակային ինքնասպանություն գործել:
«Բանակը պետք է վերածվի ևս մեկ կրթական օղակի». Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի ուղերձ-տեսլականի քննարկմանը նվիրված կոնֆերանսում այս մասին ասաց Կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը: Նրա խոսքով` ժամկետային զինծառայողը ոչ միայն չպետք է կորցնի գիտելիքի այն պաշարը, որով գնում է բանակ, այլև պետք է այդ պաշարն ավելացրած դուրս գա բանակից:
Ավետիք Չալաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ենթադրում եմ, որ շատերդ եք հետաքրքրությամբ սպասում վաղվա Պուտին-Փաշինյան հանդիպմանը, ու մտածում, թե ինչ մենք կարող ենք ձեռք բերել կամ կորցնել այդ հանդիպումից»։
Արփինե Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Օրեր առաջ «Ժողովուրդ» թերթի խմբագիր Թագուհի Թովմասյանը իր հրապարկմամբ բարձրացրել է շատ կարեւոր հրամայական։ Այս հրապարակմամբ առաջ են քաշվել մեդիայում տարածված մի շարք խնդիրներ, որոնցից յուրաքանչյուրը առանձին-առանձին ուսումնասիրման եւ լուծման կարիք ունեն։
Արարատի մարզի Բերդիկ գյուղի դպրոցում կարճ ժամանակում 13 օձ է հայտնաբերվել: Ծնողները վախենում են երեխաներին դպրոց ուղարկել՝ ահազանգելով խնդրի մասին:
ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչությունում սեպտեմբերի 6-ին ՀՀ Ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ ԹԱՇԴՊ վարչությունից տվյալներ են ստացվել այն մասին, որ նույն օրը, ժամը 01:30-ի սահմաններում Մեղրի սահմանային անցակետով Իրանից Հայաստանի սահմանը հատած ԻԻՀ քաղաքացիներ Ֆարհադ Եբրահիմ Սոլեյմանիին և Լեիլա Նորալդին Դոստկանը հնարավոր է թմրանյութ են տեղափոխում Վրաստան:
Այդ մասին հայտնել է Ղազախստանի ՆԳ նախարարության արտակարգ իրավիճակների կոմիտեի մամուլի ծառայությունը:
«Իրատես» թերթը անդրադարձ է արել ոստիկանության գործունեությանը ու «եզրահանգել», թե «Իրավիճակը ոստիկանությունում բավականին խնդրահարույց է»` մասնավորեցնելով հատկապես ճանապարհային ոստիկանության «վիճակով»:
««Ժառանգության» փորձը սկզբունքային փորձ է, սկզբունքային, ազնիվ, շիտակ պայքար է եղել, և դա պետք է շարունակվի։ «Ժառանգությունը» կուսակցություն է, որը պարզ ճակատով կարող է կանգնել և ասել, որ նախորդ իշխանություններին չի վաճառվել, քաղաքացու շահն է պաշտպանել»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց «Ժառանգություն» կուսակցության Երևանի ավագանու ցուցակի անդամ Արմեն Մարտիրոսյանը։
ԱՄՆ-ում 82 տարեկան հասակում վախճանվել է դերասան Բերթ Ռեյնոլդսը, որը 70-ական թվականներին Հոլիվուդում հռչակ էր ձեռք բերել «Ոստիկանն ու ավազակը» եւ «Բուգի ոճով գիշերները» ֆիլմերում խաղացած դերերի շնորհիվ: