Երևանի ավագանու ընտրություններում ընտրական խախտումների մասին ահազանգեր և որոշակի տեղեկատվություն ունենալու մասին նախօրեին «Ժառանգություն» կուսակցության ղեկավար Արմեն Մարտիրոսյանի, ինչպես նաև այսօր Րաֆֆի Հովհաննիսյանի կողմից արված հայտարարությունների վերաբերյալ ԶԼՄ հրապարակումները Երևան քաղաքի դատախազությունից ուղարկվել են Ոստիկանության Երևան քաղաքի վարչություն՝ դրանցում նշվող հանգամանքներն ստուգելու նպատակով:
Հայաստանի ռուսական ռազմակայանի հատուկ նշանակության հետախուզական ստորաբաժանումների զինծառայողները երկկողմ վաշտային մարտավարկան վարժանքների անցկացման շրջանակներում մարտանցել են լեռնային գետերը «Կամխուդ» բարձրլեռնային զորափորձարանում:
Ճանապարհային ոստիկանության ուժեղացված ծառայություն Երևանում։
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն առաջարկել է ընդունել Սիրիայի վերականգնման միջազգային համալիր ծրագիր։
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ներկա է գտնվել «Արմենիա էքսպո- 2018» ամենամյա ցուցահանդեսային ֆորումի բացմանը:
«Արմենիա Էքսպո» ցուցահանդեսին Կոնվերս Բանկը ներկայանում է վարկավորման մի քանի շահավետ առաջարկներով՝ «Բրիջ», Արտահանման և նախաարտահանման վարկերով, Converse trade, ինչպես նաև պետական սուբսիդավորմամբ գյուղվարկավորման պրոդուկտներով:
Երևանի ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ քննվում է սպանության փորձի և ապօրինի զենք-զինամթերք պահելու մեջ մեղադրվող Ալեքսանդր Սարգսյանի որդի Հայկ Սարգսյանի խափանման միջոց կալանավորումը վերացնելու, փոփոխելու կամ անփոփոխ թողնելու վերաբերյալ հարցը:
Թուրքիան հանդես է գալիս սիրիական Իդլիբում հրադադարի ռեժիմի պահպանման օգտին եւ պահանջում է դադարեցնել ռմբակոծումներն այդ նահանգում: Այդ մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը՝ Թեհրանում ելույթ ունենալով ՌԴ-ի, Թուրքիայի եւ Իրանի՝ սիրիական կարգավորմանը նվիրված հանդիպմանը: «Ես կցանկանայի արծարծել սիրիական Իդլիբի եւ այդ տարածաշրջանի ռմբակոծման հարցը: Առաջարկում եմ հրադադար հաստատել այդ տարածաշրջանում, քանի որ ռմբակոծումները լուրջ […]
Այսօր Հանրապետության նախագահի նստավայրում, նախագահ Արմեն Սարգսյանի ներկայությամբ, տեղի է ունեցել Երեւան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դիանա Հովհաննիսյանի երդման արարողությունը:
Թուրքիան մտադիր է Սիրիայի տարածքում իր ներկայությունը պահպանել այնքան ժամանակ, քանի դեռ այնտեղ չի հաստատվի խաղաղություն:
Իրանը Սիրիայում. ներկայությունը պահպանում է Դամասկոսի խնդրանքով ահաբեկչության դեմ պայքարելու համար, այլ ոչ թե իր կամքը որեւէ մեկին պարտադրելու համար:
Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարությունը միջազգային հեղինակավոր կազմակերպություններից մեկի հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել Ամուլսարի հանքավայրում երկրաբանական, հիդրոերկրաբանական և ջրերի վրա հանքավայրի շահագործման հնարավոր ազդեցության ուսումնասիրություն իրականացնելու հարցում:
Այս տարվա առաջին կիսամյակի արդյունքներով պետական պարտքը կազմել է 6 մլրդ 704 մլն դոլար, որից կառավարության պարտքը՝ 6 մլրդ 134 մլն դոլար, մնացածը Կենտրոնական բանկի պարտքն է, իսկ կառավարության պարտքի մեջ արտաքին պարտքը շուրջ 4 մլրդ 879 դոլար է։
Սեպտեմբերի 7-ին, ժամը 12։30-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 127-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ, ավտոմեքենան կողաշրջվել է, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Հայ-թուրքական սահմանի խախտման ինտենսիվությունը խոսում է այն մասին, որ Թուրքիան փորձում է հասկանալ, թե ինչ վիճակում են գտնվում ռուս-հայկական հարաբերությունները:
Իրանը մեկ ամսվա ընթացքում Հնդկաստանին 1,5 տարով կփոխանցի Չաբահար նավահանգստի մի մասի կառավարման իրավունքը, որը գտնվում է Սիստան եւ Բելուջիստան հարավային նահանգում:
Պրն Խաչատուրովի կամ այլ բարձրաստիճան սպաների գործողությունները հնարավորություն տվե՞լ են ենթադրելու, որ վերջիններս ցանկանում են կամ հակված են նրան, որ Ապրիլյան պատերազմի օրերին հայկական ուժերը զիջեն տարածքներ, իսկ արդեն գրավվածները հետ չվերադարձնեն
Պատասխան. Նման խոսակցություն չի եղել, և վերադասի
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր այցելել է «ՊիքսԱրտ» ընկերություն, ծանոթացել տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում գործող ընկերության ծրագրերին ու գործունեությանը:
Ազգերի լիգայի D դիվիզիոնի 4-դ խմբի առաջին խաղում Հայաստանի ազգային հավաքականը կարողացավ հաղթել Լիխտենշտեյնի ընտրանուն (2:1):
Դատական դեպարտամենտի մամուլի և հասարակայնության հետ կապերի ծառայությունը պարզաբանում է տարածել «Ժողովուրդ» օրաթերթի հրապարակման վերաբերյալ:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Թեհրանում երկկողմ հանդիպում է անցկացրել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ եռակողմ գագաթնաժողովից առաջ։
Սեպտեմբերի 7-ի երեկոյան ժամերին Շիրակում, Լոռիում, Տավուշում, սեպտեմբերի 8-ին շրջանների զգալի մասում, սեպտեմբերի 9-10-ի կեսօրից հետո հյուսիսային շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ: 11-12-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Օգոստոսի 23-ին Կոռնիձոր գյուղի մի բնակիչ դիմում էր ներկայացրել ոստիկանության Գորիսի բաժին, որ հուլիսի 26-ից մինչև հուլիսի 28-ն ընկած ժամանակահատվածում իր երկու ձիերը կորել են, իսկ այդ առավոտյան կենդանիներին փնտրելիս Սյունիքի մարզի Տեղ և Կոռնիձոր գյուղերի միջև ընկած դաշտամասում տեսել է իր ձիերի մնացորդներն ու պարանը և համոզված է, որ կենդանիները գողացել են ու գյուղից հեռու մորթել: Պատճառված վնասը 460 հազար դրամ է:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Սոֆյա Նավասարդյանը նշանակվել է վարչապետի օգնականի պաշտոնում:
«2020 թվին ունենք առաջին եվրապարտատոմսերի մարման համար, ավելի ճիշտ՝ վերաֆինանսավորման համար խնդիր լուծելու, և դրա տարբերակներն ենք քննարկում»,- այսօր ԱԺ Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում հայտարարեց ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը՝ ներկայացնելով այս տարվա բյուջեի առաջին կիսամյակի կատարողականի ցուցանիշները։
Սեպտեմբերի 6-ին, ժամը 14.00-ին, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության օպերատիվ խմբի կողմից Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռով ՀՀ է տեղափոխվել ՀՀ և ԱՄՆ քաղաքացի:
Այսօր ԱԺ Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը ներկայացրեց բյուջեի 2018 թ. առաջին կիսամյակի ամփոփում տվյալները, որոնք վկայում են, որ տնտեսության զարգացումն ընթանում է նախորդ տարվա համեմատ ավելի արագ տեմպերով` պայմանավորված հիմնականում ծառայությունների աճով:
ՀՀ բնապահպանության նախարարությունն անտառհատումների դեմ պայքարը հստակ տարանջատում է անտառամերձ համայնքների բնակիչներին իրենց տան ջեռուցման համար տրամադրվող փայտի ծավալներից. պետությունը յուրաքանչյուր տնային տնտեսության համար սահմանել է 8 խորանարդ մետր փայտանյութ, որը պարբերաբար տրվում է բոլոր անտառային տնտեսություններից և «Դիլիջան» ազգային պարկից:
Վանաձորի «Ուրարտու» բասկետբոլային ակումբը նոր համալրումներ կունենա ԱՄՆ-ից և Ռուսաստանից:
Սեպտեմբերի 8-ին Վրաստանում լրանում է երկրի նախագահի թեկնածու գրանցվելու համար նախաձեռնող խմբերից ու կուսակցություններից Կենտրոնական ընտրական հանձնաժողով դիմումների ներկայացման ժամկետը: