
Խոշոր հրդեհ Երևանում. հայտարարվել է հրդեհի բարդության «Բիս-1» աստիճան. մեկնել է երկու մարտական հաշվարկ

Սեպտեմբերի 7-ին, ժամը 12:06-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի «Նորք Մարաշ» բժշկական կենտրոնի սրտաբանական կլինիկայից դեպի հեռուստաաշտարակ ընկած հատվածում այրվում է խոտածածկ տարածք:
Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:
Ժամը 12:31-ին հայտարարվել է հրդեհի բարդության «Բիս-1» աստիճան:
Պարզվել է, որ այրվում է 2 հա խոտածածկույթ:
Ժամը 12:59-ին հայտարարվել է հրդեհի բարդության «թիվ 2» կանչ:
Դեպքի վայրում հրդեհաշիջման աշխատանքներ են իրականացնում վեց մարտական հաշվարկ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը:
Կտրվի լրացուցիչ տեղեկություն: