Մահացել է դերասանուհի Լիզ Ֆրայզերը
Լոնդոնում կյանքի 89-րդ տարում մահացել է կատակերգակ դերասանուհի Լիզ Ֆրայզերը: Այդ մասին Twitter-ում հայտնել է British Comedy Society-ն: Իր կարիերայի ընթացքում Լիզ Ֆրայզերը կատարել է 80-ից ավելի դերեր:
Նրա աշխատանքների թվում են այնպիսի ֆիլմերում ու սերիալներում խաղացած դերերը, ինչպիսիք են՝ «Միսս Մարփլ. Նեմեզիդա», «Թագավորական դատարան», «Լեդին եւ ավազակը», «Ամեն ինչ կարգին Է, Ջեկ», «Զուտ անգլիական սպանություններ», «Դատավոր Ռամփոլը» եւ «Մասնավոր դետեկտիվի արկածները» ժապավենները:
Պատմելով իր ամպլուայի մասին՝ Ֆրայզերն իրեն համարել է «պարզամիտ կատակերգական շիկահեր՝ Լոնդոնի հասարակության ցածր խավերից»: Դերասանուհու վարպետությամբ հիացել են Շոն Քոններին եւ Սթենլի Բեյքերը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: