Արմատական ծայրահեղական խմբավորումներն սկսել են լքել ապառազմականացված գոտու տարածքը, որը մինչեւ հոկտեմբերի 15-ը Սիրիայի Իդլիբի նահանգում պետք է ստեղծվի Թուրքիայի եւ ՌԴ-ի՝ Սոչիի համաձայնագրի շրջանակներում:
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ծննդյան օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյին՝ մաղթելով նրան քաջառողջություն եւ հաջողություններ:
Եվրասիական տնտեսական միության երկրների միջեւ ազգային արժույթներով հաշվարկների անցնելու համար նպաստավոր պայմաններ կստեղծվեն 2025 թվականին: Այդ մասին ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում հայտնել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը:
«ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի այցը ՀՀ կկայանա առաջիկայում»,- այս մասին այսօր ՀՀ ԱԳՆ-ում տեղի ունեցած ճեպազրույցի ընթացքում ասաց ԱԳՆ խոսնակ Տիգրան Բալայանը՝ անդրադառնալով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի` ՀՀ կատարելիք այցի ժամկետներին:
«Մեր բարձրաստիճան պաշտոնյաները տարբեր առիթներով նշել են, որ Սիրիայում կատարվող իրադարձությունների վերաբերյալ Հայաստանը չի կարող դիտորդի և կրավորական կեցվածք ընդունել, մենք շահառու ենք Սիրիայում՝ ունենալով հսկայական պատմամշակութային ժառանգություն, ունենալով բազմահազարանոց հայկական համայնք»:
«Մենք ունենք տասնամյակների դառը փորձ, թե ինչպես ենք պայմանավորվում և հետո Ադրբեջանը հետ էր կանգնում: Փաշինյանը նշել էր բազմիցս, ՄԱԿ ամբիոնից ևս շեշտեց, որ պետք է կատարվեն բոլոր ձեռքբերված պայմանավորվածությունները»:
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի կիսապաշտպան Արազ Օզբիլիսը վնասվածք ունի:
«Նախ մենք պետք է ստանանք մեր երկրների համաձայնությունը, այնուհետեւ այդ առաջարկը կներկայացնենք պետությունների ղեկավարներին: Այն բանից հետո, երբ նրանք կտան իրենց համաձայնությունը, կդիմենք Առեւտրի համաշխարհային կազմակերպությանը: Կարծում եմ՝ դա կտեւի առավելագույնը երկու տարի»։
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի ֆուտբոլիստ Իվան Յագանը ակումբի կազմում դարձել է գոլի հեղինակ:
ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի փոխարինման հարցը ՀԱՊԿ-ում դեռ քննարկումների փուլում է: Այս մասին այսօր ՀՀ ԱԳՆ-ում տեղի ունեցած ճեպազրույցի ընթացքում ասաց ԱԳՆ խոսնակ Տիգրան Բալայանը՝ անդրադառնալով ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի փոփոխման սկզբունքների և ժամկետների հստակության մասին հարցին:
Կրասնոյարսկի 51-ամյա բնակիչը Նովոսիբիրսկ-Բաքու չվերթի ժամանակ սպառնացել է պայթեցնել օդանավը:
Ամերիկացի պաստոր Էնդրյու Բրանսոնի գործով քաղաքական որոշում չի լինելու, հարցը կլուծի անկախ դատական համակարգը:
Սեպտեմբերի 25-ին, ժամը 13:12-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Կոտայքի մարզի Բջնի գյուղի մոտակա սարում այրվում է խոտածածկ տարածք:
Թուֆենկյան հիմնադրամը հանդիսավոր կերպով նշեց Արցախում գործունեության իր 15 ամյակը։
«Յունիբանկ» ԲԲԸ-ն և FMO-ն կիրականացնեն «Կանայք բիզնեսում» նոր վարկավորման ծրագիրը, որի շրջանակներում կին ձեռներեցներին կտրամադրվի 10 մլն ԱՄՆ դոլարի վարկավորում:
ԱՄՆ-ի պաշտպանության նախարար Ջեյմս Մեթիսը Ռուսաստանի միջուկային զենքը գլխավոր արտաքին սպառնալիքն է համարել երկրի համար:
ԱՊՀ-ի հաջորդ հակաահաբեկչական վարժանքները պլանավորվում է անցկացնել Հայաստանում:
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի շրջանակներում ՀՀ ոստիկանության պետի նախկին տեղակալ, ՀՀ ոստիկանության զորքերի հրամանատար Լևոն Երանոսյանին ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ և 3–րդ մասերով մեղադրանք է առաջադրվել հանրորեն վտանգավոր այն արարքների համար, որ նա հատուկ միջոցների գործադրմամբ դիտավորությամբ կատարել է այնպիսի գործողություններ, որոնք ակնհայտորեն դուրս են եկել իր լիազորությունների շրջանակից և էական վնաս են պատճառել քաղաքացիների իրավունքներին ու օրինական շահերին, ինչպես նաև անզգուշությամբ առաջացրել են ծանր հետևանքներ:
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 73-րդ նստաշրջանի ընթացքում ունեցած ելույթում անդրադարձել է Հայաստանի ներքաղաքական կյանքում տեղի ունեցող փոփոխություններին:
Ոստիկանները բացահայտել են 8 տարի առաջ կատարված ավազակային դեպք։
Եվրամիությունն օրինական իրավունք ունի բիզնես վարել եւ առեւտրական հարաբերռություններ ունենալ բոլոր պետությունների, ներառյալ Իրանի հետ, չնայած ԱՄՆ-ի քաղաքական որոշումներին:
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը չեղարկել է Հայաստանի մի շարք գործարարների` ԱՄՆ մուտքի արտոնագրերը: Այս տարվա ապրիլին կայացած թավշյա հեղափոխությունից հետո մի շարք պաշտոնատար անձինք, քրեական տարրեր, գործարարներ հայտնվեցին իրավապահների ուշադրության կենտրոնում: Ու մինչ իրավապահները լայն թափով գործի կանցնեին, մի շարք օլիգարխներ, քրեական տարրեր լքեցին Հայաստանը:
Չնայած ներքաղաքական կյանքում տեղի ունեցող արմատական փոփոխություններին, Հայաստանի արտաքին քաղաքականության օրակարգում չկան կտրուկ շրջադարձեր:
Շախմատի Հայաստանի տղամարդկանց և կանանց ընտրանիները գիտեն իրենց հաջորդ մրցակիցներին 43-րդ օլիմպիադայում:
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը դիմել է Սահմանադրական դատարան՝ վիճարկելով օրենսդրության այն կարգավորումների սահմանադրականությունը, որոնք նախատեսում են պատժախուց տեղափոխված կալանավորներին և դատապարտյալներին նամակագրությունից, հեռախոսային խոսակցություններից և հաղորդակցության այլ ձևերից, այսինքն՝ արտաքին աշխարհի հետ կապից մեխանիկական զրկում:
Կորեայի Հանրապետության նախագահ Մուն Չժե Ինը հուսով է, որ ԿԺԴՀ-ի եւ նրա հարավային հարեւանի վերամիավորումը տեղի կունենա իր կյանքի օրոք:
Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորումը շարունակում է գերակշռել Հայաստանի արտաքին քաղաքական օրակարգում:
ԱՄՆ-ի կողմից կիրառվող պատժամիջոցներն ուղղված են ոչ թե Իրանի իշխանությունների, այլ իրանական ժողովրդի ու առաջընթացի դեմ:
Տեղեկացնում ենք, որ ՀՀ շուկայում հաճախակի են դարձել միջնորդ կազմակերպությունների միջոցով վարկերի ձևակերպման դեպքեր: Վերջիններս, օգտվելով հաճախորդների վստահությունից և գցելով հաճախորդներին մոլորության մեջ, խոստանում են աջակցություն՝ վարկ ստանալու հարցում՝ վկայակոչելով բանկի հետ համագործակցությունը:
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն անհրաժեշտ է համարում եվրոպական երկրների կողմից իրենց իրենց տնտեսական ու ֆինանսական ինքնիշխանության ամրապնդումը: