Այսօր՝ սեպտեմբերի 26-ին, ժամը 18։40-ից, վերսկսվել է Հայաստան մուտք գործող բնական գազի մատակարարումը, որը դադարեցվել էր սեպտեմբերի 24-ից Հյուսիսային Կովկաս — Անդրկովկաս մայրուղային գազատարի վրա վերանորոգման և վերականգնողական աշխատանքներ իրականացնելու պատճառով:
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ այսօր Նյու Յորքում կկայանա Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի և Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի հանդիպումը: Հանդիպումը տեղի է ունենում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 73-րդ նստաշրջանի շրջանակներում։
Հոկտեմբերի 6-ին DigiTec EXPO 2018 ամենամյա միջազգային տեխնոլոգիական ցուցահանդեսի ընթացքում տեղի կունենա Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կողմից կազմակերպվող «Եվրասիական թվային հարթակներ» միջազգային մրցույթի հայաստանյան կիսաեզրափակիչը:
Նյու Յորքում վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային նախաճաշ է ունեցել էլեկտրաէներգիայի արտադրությամբ զբաղվող «Կոնտուր Գլոբալ» միջազգային ընկերության գործադիր տնօրեն Ժոզեֆ Բրանդտի հետ:
Իրանի վերաբերյալ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագիրն ուժի մեջ պահելու ուղղությամբ Եվրամիության արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինիի գործողությունները թելադրված են էգոիզմով ու գոռոզությամբ, բայց ոչ Եվրոպայի երկրների շահերի մասին հոգատարությամբ:
Հունվարին ֆրանսիացին, թերևս, կցանկանա տեղափոխվել:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Նյու Յորքում մասնակցել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից ի պատիվ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 73-րդ նստաշրջանին մասնակցող երկրների պատվիրակությունների ղեկավարներին տրված ընդունելությանը:
ԱՄՆ-ի պետքարտուղար Մայքլ Փոմպեոն հաստատել է, որ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի եւ ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ունի նոր հանդիպումը տեղի կունենա մոտ ժամանակներս, եւ որ այդ գագաթնաժողովը, հավանաբար, կկայանա հոկտեմբերից հետո:
Գևորգ Մալխասյանն էլ նշեց, որ հանքարդյունաբերության վտանգների մասին խոսում են բոլորը, բացի մասնագետներից. «Կամ վարչապետի հետ պետք է համաձայնել, երբ իր ելույթում ասաց, որ Հայաստանում նման մասնագետներ չկան, և հարցը դուրս բերենք, դրսի մասնագետների օգնությամբ լուծենք այդ հարցը, կամ ինչ-ինչ պատճառներով լռում են»։
«Հայաստանում տեղի ունեցած իշխանափոխությանը հաջորդած սպառողական շուկայում գրանցված թանկացումները, ներդրումների բացակայությունը և տնտեսության հետընթացը բնորոշ է բոլոր այն երկրներին, որտեղ տեղի է ունեցել հեղափոխություն»:
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի պաշտոնական այցը Հայաստան քննարկվել է, բայց դժվար թե այն տեղի ունենա մինչև տարեվերջ, հավանաբար այն տեղի կունենա 2019-ին: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը:
ՄԱԿ-ի ԳԱ-ն թերևս հանդիսանում է միջազգային թիվ մեկ հարթակը, որտեղ տարբեր երկրների ղեկավարներ ներկայացնում են իրենց տեսլականը սեփական երկրի ներքին ու արտաքին քաղաքականության, ժողովրդավարական գործընթացների, անվտանգային հիմնախնդիրների մասով և կիսվում են իրենց մոտեցումներով տարածաշրջանային և գլոբալ մարտահրավերների վերաբերյալ:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 27-28-ն աշխատանքային այցով կմեկնի Տաջիկստանի Հանրապետություն:
Այսօր՝ սեպտեմբերի 26-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում:
«Չելսիի» և Բելգիայի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդեն Ազարը կարծիք է հայտնել իր ազգային հավաքականի հեռանկարների մասին:
Սեպտեմբերի 26-ին՝ ժամը 13:02-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Գ. Հովսեփյան փողոցի տներից մեկի նկուղում նկատվել է օձ, որին բռնելու և անվտանգ տարածք տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Երկու մարդ է զոհվել Գերմանիայի արեւելքի Թյուրինգիայի դաշնային երկրամասում թեթեւշարժիչավոր ինքնաթիռի կործանման հետեւանքով:
«Բարսելոնայի» գործադիր տնօրեն Խավիեր Բորդասը մեկնաբանել է ՖԻՖԱ-ի կողմից 2018 թվականին լավագույն ֆուտբոլիստի մրցանակի հանձնման արարողությունը:
Կոնվերս Բանկը հիմնադրման 25-ամյակի կապակցությամբ ներդնում է նոր՝ «Կոնվերս 25» ավանդ: Սա բանկային համակարգում եզակի ավանդատեսակ է, որի վաղաժամկետ դադարեցման դեպքում ավանդատուները չեն զրկվում հաշվարկված տոկոսագումարից:
Սեպտեմբերի 23-ին Երևանի ավագանու արտահերթ ընտրություններում «Իմ քայլը» դաշինքի ծանրակշիռ՝ ավելի քան 81 տոկոսանոց հաղթանակը անմիջապես զարկ տվեց արտահերթ խորհրդարանական ընտրությունների անհրաժեշտության մասին հայտարարություններին։
«Թե ինչ մեխանիզմով տեղի կունենան արտահերթ խորհրդարանական ընտրությունները, կախված է ՀՀԿ-ի պահվածքից։ Իհարկե, մեխանիզմներ կան, օրինակ՝ վարչապետը կարող է հրաժարական տալ, հետո, ասենք, 50 հազար մարդ շրջափակի ԱԺ շենքը երկու շաբաթ շարունակ. ԱԺ նիստ չի կայանում, և տեղի են ունենում արտահերթ խորհրդարանական ընտրություններ»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց քաղաքական վերլուծաբան Արմեն Բաղդասարյանը՝ ընդգծելով, որ դա ամենաանցանկալի տարբերակն է։
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 26-ին մասնակցել է Արցախի Հանրապետության Ազգային ժողովի լիագումար նիստի շրջանակներում Սահմանադրությամբ նախատեսված օրենսդիր-գործադիր հարցուպատասխանի ընթացակարգին:
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը վաղը կմասնակցի Դուշանբեում կայանալիք` ԱՊՀ գագաթաժողովին, ինչպես նաև կլինի Բաքվում, որտեղ կհանդիպի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ: Այդ մասին լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը:
Քաղաքագետ Էդգար Վարդանյանի կարծիքով՝ հավանականությունը մեծ է, որ Երևանի ավագանու ընտրություններում Նիկոլ Փաշինյանի գլխավորած ուժի հավաքած 81 %-ը խորհրդարանական ընտրություններում կավելանա ևս մի քանի տոկոսով։
ՀՀ Շիրակի մարզի դատախազությունում հարուցվել է քրեական գործ՝ Գյումրի քաղաքի թիվ 1 արհեստագործական ուսումնարանի ղեկավարության կողմից թույլ տրված մի շարք առերևույթ չարաշահումների դեպքի առթիվ:
«Ռեալ Մադրիդի» և Խորվաթիայի ազգային հավաքականի կիսապաշտպան Լուկա Մոդրիչը կիսվել է տպավորություններով ՖԻՖԱ-ի լավագույն ֆուտբոլիստի մրցանակ ստանալուց հետո:
Աշխատանքային այցով Փարիզում գտնվող Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպումներ է ունեցել ֆրանսիական մի շարք խոշոր ձեռնարկությունների ղեկավարների հետ։
ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 73-րդ նստաշրջանում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթը բավական հաջողված էր և լի կարևոր շեշտադրումներով: «Արմենպրես»-ի սրահում հրավիրված մամուլի ասուլիսում այս մասին նշեց Արտակարգ և լիազոր դեսպան Արման Նավասարդյանը:
Երևան-Արմավիր երթուղին կհամալրվի հարմարավետ տրանսպորտային միջոցներով: