Հայաստանի ռուսական ռազմակայանի հրետանային ստորաբաժանումների զինծառայողները «Ալագյազ» զորափորձարանում ճամբարային դաշտային հավաքի անցկացման ընթացքում ոչնչացրել են պայմանական հակառակորդի արագաշարժ թիրախները:
Սեպտեմբերի 5-ին համացանցում՝ ավելի կոնկրետ յութուբի մի անանուն էջում տարածված սկանդալային ձայնագրությունը մեծ աղմուկ է բարձրացրել:
Սեպտեմբերի 11-ին, ժամը 12:21-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Վարդենիս-Քարվաճառ ավտոճանապարհի մոտ 25-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է օգնություն:
ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու դեպքի առթիվ:
«Եկեք բոլորս մտնենք էդ փուռը, մաքրվենք, քավարանով անցնենք, ու էս երկիրը դզվի»,- ասաց Ա.Ռուստամյանը:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, թե որոշ ուժեր ԱԺ-ում, «քուչեքում» ու տարբեր ռեստորաններում բանակցում են ՀՀԿ-ի հետ՝ ստանալու համար նրա ընտրակեղծարար ռեսուրսի աջակցությունը, հայտարարություն է հանցագործության մասին: Նման տեսակետ այսօր Աժ-ում լրագրողների հետ զրույցում հայտնեց ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը:
Հնդկաստանի հարավի Տելինգանի նահանգում առնվազն 32 մարդ է զոհվել ավտոբուսի վթարի հետեւանքով, որն ընկել է կիրճը:
Արցախի Հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, ԵԱՀԿ առաքելությունը սեպտեմբերի 12-ին հրադադարի ռեժիմի պլանային դիտարկում է անցկացնելու Արցախի և Ադրբեջանի սահմանին՝ Ակնա բնակավայրից դեպի արևելք ընկած հատվածում։
Հայաստանի համար մեծ պատիվ ու պատասխանատվություն է հյուրընկալելու Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության (ՖՄԿ) 17-րդ գագաթնաժողովը: Այս մասին ՖՄԿ գլխավոր քարտուղար Միկաել Ժանի հետ ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը:
Հայաստանի ու Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներ Զոհրաբ Մնացականյանը և Էլմար Մամեդյարովը շատ շուտով նոր հանդիպում կունենան: Այս մասին հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց հենց Մնացականյանը՝ հրաժարվելով, սակայն, այս պահին հստակ ժամկետներ նշել:
Ներքաղաքական շրջանակներում լուրեր են շրջանառվում, որ համացանցում սկսել է տարածվել ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանի և ՀՀ հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանի հեռախոսազրույցի ձայնագրությունը, որի ընթացքում նրանք քննարկում են ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի և ՀՀ Պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանի հարցաքննության և կալանավորման հարցերը։
Ոստիկանության Իջևանի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ սեպտեմբերի 10-ին, ժամը 08.10-ին, Աչաջուր գյուղից բերման է ենթարկվել 1973 թ. ծնված Գագիկ Ա.-ն։
«Ես ձեզ պաշտոնապես ասում եմ՝ այդ տեղեկատվությունը մեր դեմ սանձազերծված սև PR-ի արդյունք է»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց «Ելք» խմբակցության անդամ Էդմոն Մարուքյանը՝ հերքելով Երևանի ավագանու ընտրություններում ՀՀԿ-ի աջակցությունը «Լույս» դաշինքին:
Արդեն երրորդ օրն է առնվազն 100 ալպինիստներ Ինդոնեզիայում արգելափակված են մնում Լավու հրաբխի կատարին՝ դրա ստորոտին մոլեգնող անտառային հրդեհի պատճառով:
Այսօր խորհրդարանում ՀՀԿ խմբակցության պատգամավոր Կորյուն Նահապետյանը Վճռաբեկ դատարանի նախագահի թեկնածու Երվանդ Խունդկարյանից հետաքրքրվեց, թե ընտրվելուց հետո ի՞նչ քայլեր է պատրաստվում անել Վճռաբեկ դատարանի բնականոն գործունեությունն ապահովելու համար:
«Ես երկար տարիներ Քոչարյան Ռոբերտի հետ աշխատել եմ և հարգում եմ Քոչարյան Ռոբերտին»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր, նախկինում Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանը՝ հավելելով, թե տեղին չէ հարցը՝ արդյոք նրա շուրջ կհամախմբվի՞:
Ստացվում է, որ Արարատի մարզպետը դպրոցների տնօրեններին կարգադրելով կենսաթոշակային տարիքի հասած մանկավարժներին ազատել աշխատանքից, իրականացնում է պետության հիմնական խնդրին հակառակ գործողություն, ոտնահարում Աշխատանքային օրենսդրությունը, ՀՀ Սահմանադրությունը:
Ժ.18:33-ին Լոռու ՄՓՎ ՃԿԿ 911 ծառայություն ահազանգ է ստացվել, որ Քարինջ գյուղի 7-րդ փողոցի թիվ 5 տան տանիքը վնասվել է մոտ կես ժամ առաջ տեղացած կարկուտից, բնակիչները մնացել են անօթևան:
ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Վարդան Ղուկասյանը տեղյակ չէ, թե որ ուժերն են «քուչեքում» ու տարբեր ռեստորաններում բանակցում ՀՀԿ-ի հետ՝ ստանալու համար նրա ընտրակեղծարար ռեսուրսի աջակցությունը, ինչպես հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Ես աշխատանքից տուն եմ գնում Արարատ գյուղ, հանում եմ կոստյումս ու հանգստանում, իսկ գյուղում ռեստորաններ չկան, որ երեկոյան գնամ ռեստորան: Իրեն հարցրեք, ինքը կասի ում նկատի ունի: Ես որևէ բան չեմ բացառում: Եթե երկրի վարչապետն ինչ-որ բան ասում է, ուրեմն ինչ-որ բան գիտի: Կասի ինձ, ես կպատասխանեմ, կասի ուրիշին՝ ուրիշը կպատասխանի»:
Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղար Միկաել Ժանը վստահ է՝ մարդկությունը պետք է շարունակի ապրել խաղաղության և համերաշխության մեջ, բոլոր ժողովուրդները պետք է շարունակեն ապրել միասին:
ՀՀ ԿԲ խորհրդի անդամի ընտրության համար առաջադրվել էր Մարտին Գալստյանի թեկնածությունը։ ԱԺ հաշվիչ հանձնաժողովի նախագահ Գագիկ Մելիքյանի խոսքով՝ 105 պատգամավորից քվեարկությանը մասնակցել է 87-ը։
Սեպտեմբերի 11-ին, ժամը 10:44-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Երևան քաղաքի Թևոսյան փողոցում տեղի է ունեցել վրաերթ. կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Կոնվերս Բանկը սեպտեմբերի 10-ին մեկնարկած Ամենամյա Երևանյան միջազգային 12-րդ փառատոնի գլխավոր հովանավորն է: Այս տարի փառատոնը նվիրված Է Երևանի 2800-ամյակին:
ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը հերքում է, որ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, թե որոշ ուժեր ԱԺ-ում, «քուչեքում» ու տարբեր ռեստորաններում բանակցում են ՀՀԿ-ի հետ՝ ստանալու համար նրա ընտրակեղծարար ռեսուրսի աջակցությունը, որևէ կապ ունի Երևանի ավագանու ընտրությունների մասնակից «Լույս» դաշինքի հետ:
Այսօր խորհրդարանում փակ քվեարկությամբ ՀՀ հաշվիչ պալատի անդամ ընտրվեց Կարեն Կարապետյանը։ Քվեարկությանը մասնակցել է 88 պատգամավոր, կողմ է քվեարկել 78, դեմ 10 պատգամավոր։
Խորհրդարանում այսօր քննարկվում է Վճռաբեկ դատարանի նախագահի ընտրության հարցը։ Վճռաբեկ դատարանի նախագահի թեկնածու Երվանդ Խունդկարյանն ասաց, որ ընտրվելու դեպքում ձեռնամուխ է լինելու Վճռաբեկ դատարանում լրատվական ծառայության ձևավորմանը.
Հայաստանում սահմանադրական փոփոխությունների կարելի է գնալ միայն քաղաքական կոնսենսուսի միջոցով: Նման կարծիք է հայտնել ԱԺ նախագահԱրա Բաբլոյանը՝ ԱԺ-ում պատասխանելով ԱԺ-ն ինքնալուծարվելու սահմանադրական հնարավորություն ստեղծելու վարչապետի հայտարարության վերաբերյալ լրագրողների հարցերին։
Ա.Աշոտյանի կարծիքով՝ Փաշինյանը «փուռն է տալիս» իր այսօրվա քաղաքական դաշնակիցներին՝ ասելով, թե որոշ ուժեր բանակցում են ՀՀԿ-ի հետ՝ ստանալու համար նրա ընտրակեղծարար ռեսուրսի աջակցությունը:
Խորհրդարանում այսօր քննարկվում է Վճռաբեկ դատարանի նախագահի ընտրության հարցը։ Թեկնածուին ներկայացրեց ԲԴԽ Գագիկ Հարությունյանը՝ ընդգծելով, որ փոխվել է Վճռաբեկ դատարանի դատավորի լիազորությունների շրջանակը. նա առաջին հերթին պալատի դատավոր է, որն իրականացնում է օրենքով սահմանված այլ կազմակերպչական բնույթի լիազորություններ։