«Մարտի 1-ի գործով ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը դեռ չի հարցաքննվել»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը:
«Ես չեմ կարող ասել, ես այդ մեթոդոլոգիային չեմ տիրապետում»,- այսօր ԱԺ-ում հայտարարեց «Ծառուկյան» խմբակցության պատգաամվոր Գևորգ Պետրոսյանը՝ ի պատասխան 168.am-ի հարցի, թե ինչպե՞ս կարելի էր գաղտնալսել ԱԱԾ և ՀՔԾ ղեկավարների հեռախոսազրույցը:
«Մարտի 1-ի դեպքերին Տիգրան Աբգարյանի մահվան հանգամանքները մշուշոտ էին, այսօր կարող ենք ասել, որ նա սպանվել է հատուկ ջոկատայինների կողմից»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն այս մասին հայտարարեց ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը՝ ընդգծելով, որ այդ մասին ունեն հստակ ապացույցներ։
«Կա՛մ ադրբեջանցիներին, կա՛մ թուրքերին, կա՛մ ալբանացիներին»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց «Ելք» խմբակցության պատգամավոր Ալեն Սիմոնյանը՝ պատասխանելով հարցին, թե ո՞ւմ էր ձեռնտու ՀՔԾ պետի և ԱԱԾ տնօրենի հեռախոսազրույցի գաղնտալսումը և դրա հրապարակումը:
ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը անօրինականություն է համարում ԱԱԾ տնօրենի և ՀՔԾ պետի հեռախոսազրույցի գաղտնալսումը:
Սասուն Խաչատրյանն ասաց, որ մի բացահայտում կանի, որի մասին այդքան էլ չէր ցանկանում խոսել. «Գաղտնի հրամանից հետո, երբ որոշվել է Երևանում հավաքել տարբեր զորամիավորումների զինծառայողների, սահմաններում շաբաթներով զինվորները հերթապահել են առանց հերթափոխի, ստեղծվել են շատ վտանգավոր դեպքեր, եղել է նաև դիվերսիա։ Սա նույնպես ապացուցված է քրեական գործի նյութերով։
ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանից այսօր լրագրողները հետաքրքրվեցին՝ հնարավո՞ր է մինչև քննության ավարտը հրաժարական ներկայացնի։ «Ես կառչած չեմ այս պաշտոնից, ես ԱԱԾ տնօրենի պաշտոնը զբաղեցնում եմ շատ մեծ պատասխանատվությամբ, և կարծում եմ՝ շատ գործեր ունեմ անելու։ Որ վայրկյանին հասարակությունը կներկայացնի նման պահանջ, որ ես պետք է հրաժարական տամ, ես հրաժարական կտամ։
Աֆղանստանի արեւելքում առնվազն 25 մարդ է զոհվել բողոքի ակցիայի մասնակիցների վրա մահապարտ ահաբեկչի գրոհի հետեւանքով, վիրավորվել է եւս 60 հոգի:
«Ես եղել եմ Ժնև քաղաքում, Ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի ընտրությունների հետ կապված այնտեղ էի։ Այդ խոսակցության ժամանակ եղել եմ մեքենայի մեջ՝ օդանավակայանի ճանապարհին»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն այս մասին հայտարարեց ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը՝ հերքելով այն լուրերը, թե ձայնագրությունն արվել է այն ժամանակ, երբ ինքը եղել է Մոսկվայում։
«Համացանցում հայտնվել է մի ձայնագրություն, որտեղ խոսում ենք ես և ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը, այդ խոսակցությունն իրականում մեր մասնակցությամբ է, և տարօրինակ է, որ գաղտնալսվել է ՀՀ ԱԱԾ տնօրենի և ՀՔԾ պետի խոսակությունը»,-լրագրողների հետ հանդիպմանն այս մասին հայտարարեց ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը։
ՀՀ ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Յուրի Խաչատուրովի պաշտպան Միհրան Պողոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է:
Հայաստանի Հանրապետության փոստային կապի ազգային օպերատոր «Հայփոստ» ՓԲԸ-ն ապաքաղաքական կառույց է և նախընտրական որևէ գործընթացի չի մասնակցում:
Հայաստանի ռուսական ռազմակայանի մարտական մեքենաների ստորաբաժանումների մեխանիկ-վարորդները էքստրեմալ վարման դասընթաց են անցել առավել բարձր աստիճանի բարդության տանկադրոմում:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է անվանի հեռացատկորդ, Հայաստանի աթլետիկայի ֆեդերացիայի նախագահ Ռոբերտ Էմմիյանին:
Հնդկաստանի Տելինգանի նահանգում ուխտավորների փոխադրող ավտոբուսի՝ կիրճն ընկնելու հետեւանքով զոհվածների թիվը հասել է 50-ի:
Յուրի Խաչատուրովի փաստաբան Միհրան Պողոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ու համոզված եմ, որ էս դեպքի առթիվ ոչ թե քրեական գործ է հարուցվելու անձի կողմից իր պաշտոնեական դիրքն օգտագործելով արդարադատության իրականացմանը խոչընդոտելու նպատակով դատարանի գործունեությանը միջամտելու, գործի բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննությանը խոչընդոտելու նպատակով դատախազի, քննիչի կամ հետաքննություն կատարող անձի գործունեությանը միջամտելու վերաբերյալ, այլ էս ձայնագրությունը տարածելու դեպքի առթիվ…
ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը ասուլիս է հրավիրել՝ պարզաբանելու իր և ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի աղմկահարույց հեռախոսազրույցի ձայնագրության և դրա գաղտնալսման մասին: Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը քիչ առաջ, խոսելով այդ ձայնագրության մասին՝ ասել է. «Արդյո՞ք օրենքը թույլ է տալիս, որ ՀՔԾ պետին կամ ԱԱԾ տնօրենին գաղտնալսեն»:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է «Ռոբերտ Պողոսյան և որդիներ» հիմնադրամի ներկայացուցիչ, սփյուռքահայ բարերար Ալբերտ Պողոսյանին, ով հանդիսանում է նաև «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ:
Վճռաբեկ դատարանի նախագահի թեկնածու Երվանդ Խունդկարյանը վստահեցնում է՝ ընտրվելու դեպքում առաջին հերթին ձեռնամուխ է լինելու դատարանի լրատվական ծառայության ձևավորմանը, հանրության համար իրենց աշխատանքները թափանցիկ դարձնելուն:
«Այսօր Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքար է տեղի ունենում մի պայմաններում, երբ ամբողջ դատական համակարգը նշանակված է այդ կոռուպցիոն համակարգի կողմից, երկար տարիներ սպասարկել է այդ համակարգին։ Ես ասել եմ, որ մինչ օրս դատավորները զանգում, խաբար են ուղարկում, թե ինչ անենք, էս մի հարցը ո՞նց որոշենք, էն մի հարցը ո՞նց որոշենք, դրանում ոչ մի գաղտնիք չկա, և ես ասել եմ, որ հրաժարվում եմ դատական համակարգին տալ հրահանգներ»,- ֆեյսբուքյան ուղիղ եթերով այս մասին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Ամերիկայի Միացյալ Նահանգներն ամենակարեւոր ռազմավարական գործընկերն է Վրաստանի համար»:
ՀՀ ազգային անվտանգության խորհրդի քարտուղար, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովի փաստաբան, Փաստաբանական պալատի փաստաբան Միհրան Պողոսյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանի և ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի գաղտնի ձայնագրությանը․
Սեպտեմբերի 11-ի, 15-ի երեկոյան ժամերին հյուսիսային շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ:
Հայաստանը, լինելով Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության անդամ, կարողանում է դառնալ մասը և անդամը մի հսկայական տարածքի, որն իր նպատակներն ունի և՛ անվտանգության ու կայուն զարգացման, և՛ երկխոսության մակարդակով:
Սեպտեմբերի 11-ին ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանն ընդունեց պաշտպանության նախարարին կից բարձրագույն սպայական խորհրդի անդամ, գեներալ-մայոր Ալբերտ Մարդոյանին, ԶՈՒ ԳՇ ռազմավարական պլանավորման վարչության ավագ սպա Արթուր Մուսայելյանին և գլխավոր ռազմական տեսչության ներկայացուցիչ Արթուր Հարությունյանին:
Նիկոլ Փաշինյանն ֆեյսբուքյան ուղիղ եթերի միջոցով անդրադարձավ ԱԱԾ և ՀՔԾ պետերի հեռախոսային խոսակցության ձայնագրությանը։
Իտալիայում ավարտվեց «Իմպերիա» անվանումը կրող միջազգային մրցաշարը, որն անցկացվում էր արդեն 60-րդ անգամ:
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հյուրընկալել է Վրաստանի Սամցխե-Ջավախքի հայաբնակ Ծղալթբիլա (Նորշեն) գյուղի (Ախալցխայի տարածաշրջան) բարձր դասարանների աշակերտներին:
Հայաստանի համար շատ մեծ նշանակություն ունի Սիրիայում տիրող իրավիճակը ոչ միայն այն առումով, որ հարցը վերաբերում է տարածաշրջանային խաղաղությանն ու կայունությանը, այլև այն առումով, որ մենք ընդգծված անհանգստություն ունենք մեր հայրենակիցների անվտանգության հարցում:
Նիկոլ Փաշինյանը՝ ԱԱԾ տնօրենին և ՀՔԾ պետին գաղտնալսելու և ձայնագրության վերաբերյալ: