Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի հայաշատ Գլենդել քաղաքի քաղաքապետ Զարեհ Սինանյանի գլխավորած պատվիրակությանը, որում ընդգրկված են Կալիֆոռնիա նահանգի սենատորներ, Սիլիկոնյան հովտում գործունեություն ծավալող բարձր տեխնոլոգիաների ոլորտի ընկերությունների ներկայացուցիչներ:
«Շանթ 2018» համապետական նշանակության զորավարժության շրջանակում ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Գաբրիել Բալայանը ներկայացրել է զորավարժության սցենարով նախատեսված ընթացիկ և առաջիկա պայմանական գործողությունները։
Զինեդին Զիդանը դեռ շատ հեռու է «Մանչեսթեր Յունայթեդը» գլխավորելուց, բայց Mirror անգլիական պարբերականն արդեն ներկայացրել է Զինեդին Զիդանի ցանկալի տրանսֆերների ցուցակը, երբ նա գլխավորի «Մանչեսթեր Յունայթեդը»:
Ազգային անվտանգության տնօրեն Արթուր Վանեցյանը խոսել է իր կյանքին հնարավոր սպառնալիքների մասին:
Սեպտեմբերի 11-ին արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի հանդիպում է ունեցել պաշտոնական այցով Հայաստան ժամանած Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության (ՖՄԿ) գլխավոր քարտուղար Միկաել Ժանի հետ:
«Շանթ-2018» ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժությունների շրջանակում ՀՀ վարչապետ, ՀՀ անվտանգության խորհրդի նախագահ Նիկոլ Փաշինյանն այսօր հրավիրել է ՀՀ անվտանգության խորհրդի պայմանական նիստ:
Ազգային ժողովի «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանն առաջարկում է համացանցում հայհոյանքներ հնչեցնող իրական և կեղծ օգտատերերին պատասխանատվության ենթարկել:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղար Միկաել Ժանին:
Հատուկ քննչական ծառայությունը հարցում է ուղարկել Ռուսաստանի Դաշնությանը` Մարտի 1-ի գործով մեղադրվող ՀՀ պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանի քաղաքացիության հարցը պարզելու համար:
Աֆղանստանում, Իրաքում եւ Սիրիայում ԱՄՆ-ի ռազմական գործողությունները ամերիկացի հարկատուների վրա ընդհանուր առմամբ նստել են արդեն ավելի քան 1,5 տրլն դոլար:
ԲՀԿ-ի քարոզարշավը Դավիթաշենում. «Ազատություն»:
Նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հյուրընկալել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղար Միկաել Ժանին եւ նրա գլխավորած պատվիրակությանը:
Եվրախորհրդարանը սեպտեմբերի 11-ին հավանություն է տվել այն բանաձեւին, որով կոչ է արվում ԵՄ-ում ուժեղացնել պայքարը սեռական ոտնձգությունների դեմ, ինչպես նաեւ կին քաղաքական գործիչների նկատմամբ «թրոլինգի» դեմ Համացանցում:
Սեպտեմբերի 10-ին Թբիլիսիում կայացել են Հայաստանի և Վրաստանի արտգործնախարարությունների միջև արտաքին քաղաքականության տեղեկատվական ապահովման վերաբերյալ խորհրդատվություններ։
«Օրինաց երկիր» կուսակցությունը հայտարարություն է տարածել, որում մի կողմից մտահոգություն է հայտնել, իսկ մյուս կողմից՝ զորակցություն արտահայտել ՀՀ ԱԱԾ և ՀՔԾ ղեկավարներին` այսօր համացանցում հայտնված գաղտնալսման առնչությամբ:
Սեպտեմբերի 8-ին Ֆրանսիայի Ալֆորվիլ քաղաքում մեկնարկել են միջոցառումները՝ «Ֆրանսիայում Արցախի օրեր» փառատոնի շրջանակներում, որոնք կշարունակվեն մինչ սեպտեմբերի 17-ը:
Սեպտեմբերի 10-ին Վարշավայում մեկնարկել է ԵԱՀԿ Մարդկային հարթության իրականացման տարեկան հանդիպումը:
Իրանի ատոմային էներգիայի կազմակեպության ղեկավար Ալի Աքբար Սալեհին հույս է հայտնել , որ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագիրը կպահպանվի, սակայն նախազգուշացրել է, որ գործարքի չեղարկման դեպքում իրանական միջուկային ծրագիրը կհասցվի նոր մակարդակի։
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ Երևանի H=308մ բարձրությամբ հեռուստաաշտարակի մետաղական կոնստրուկցիաների հակակոռոզիոն պաշտպանիչ շերտի վերականգնման և ներկման աշխատանքներն իրականացնելու նպատակով Երևանի հաղորդիչ կենտրոնում գործող թվային հեռուստատեսային հաղորդակները հետևյալ ժամանակացույցով անջատվելու են:
Սեպտեմբերի 11-ին մեկնարկեց «Արգենտինական տանգոյի շաբաթ Հայաստանում» միջոցառումը: Արդեն երկրորդ տարին անընդմեջ Կոնվերս Բանկի հաճախորդները առաջինն են վայելում Արգենտինայից ժամանած պարային զույգերի կատարումները: Հայաստանում Արգենտինայի դեսպանատան այս նախաձեռնության ավանդական աջակիցներն են արգենտինահայ գործարար Էդուարդո Էռնեկյանի կողմից կառավարվող խմբի կառույցները՝ այդ թվում Կոնվերս Բանկը:
Փաստաբան Վահե Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրումէ . «Լսեցի հրապարակված ձայնագրությունը, որտեղ ՀՔԾ պետի կողմից հնչեցվել էր նաեւ իմ անունը: Որպեսզի խուսափեմ անճշտություններից, այստեղ տեղադրեմ Ս. Խաչատրյանի եւ ԱԱԾ տնօրեն Ա. Վանեցյանի խոսակցության այն հատվածը, որը վերաբերվում էր ինձ:
Փաստաբան Լուսինե Սահակյանը ֆեյսբուքյան իր էջում հիշեցրել է ՀՀ քրեկան օրենսգրքի հոդվածը, որը պատասխանատվություն է նախատեսում արդարադատության իրականացմանը և քննությանը խոչընդոտելու համար:
Ցավով տեղեկացանք, որ հանկարծամահ է եղել մեր գործընկեր, փորձառու լրագրող Կիմա Եղիազարյանը։
«Թող որևէ մեկը չփորձի մարտի մեկի հետ կապված ուշադրություն շեղել, ասել և ասում եմ՝ մարտի մեկը պետք է բացահայտվի, բոլոր մեղավորները պատժվեն, բայց կոնկրետ հարց եմ տալիս՝գործադրիր ղեկավարը ի՞նչ իրավունք ունի հանձնարարական տալ՝ ում փակել և ում չփակել: Դրա համար կան համապատասխպան մարմիններ և օրենք»:
«Կարծում եմ՝ պետք է քննիչ հանձնաժողով ստեղծվի, որպեսզի մենք հասկանանք, թե ում քաղաքական մեջքը փրկելու համար է նման հակապետական, ահաբեկչություն տեղի ունեցել: Ես սա գնահատում եմ ահաբեկչություն»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց «Ելք» խմբակցության պատգամավոր Ալեն Սիմոնյանը՝ պատասխանելով 168.am-ի հարցին, թե կո՞ղմ է Արմեն Աշոտյանի առաջարկին՝ ՀՔԾ և ԱԱԾ ղեկավարների հեռախոսազրույցի գաղտնալսման փաստի հետ կապված ստեղծել ԱԺ քննիչ հանձնաժողով:
«Ամբողջությամբ այլ թեմայի մասին էի ուզում խոսել: Խնդիրները շատ են, բարձրաձայնելու հնարավորությունը՝ քիչ: Բայց այսօրվա սկանդալային ձայնագրությունը փոխեց օրակարգը:
Նա նաև անդրադարձավ ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի ունեցվածքին. «Արդեն հարուցվել է քրեական գործ՝ պարզելու, թե որտեղից է եկել այդ ունեցվածքը: Ապօրինի հարստացումը նրանց չի սպառնում, քրեական գործը փողերի լվացման մասով է հարուցվել»։
ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի 6-րդ օպերատիվ նավատորմի ֆլագմանը՝ «Մաունթ Ուիթնի» հրամանատարական նավը, մտել է Սալոնիկի հունական նավահանգիստ:
«Ես եմ հրապարկե՞լ, որ ինձնից վախենան կամ խուսափեն։ Ես մեր երկրում չեմ եղել, Ժնևում եմ եղել։ Դա առիթ չէ, որ ինչ-որ մեկը մեզ անլուրջ վերաբերվի»։
«Կլինի դա քաղաքական, թե ոչ քաղաքական, բայց միջամտության հիմքեր կան։ Կսպասեմ նաեւ դատավորի կողմից մեկնաբանություններին, միեւնույն ժամանակ նաեւ քննարկման մեջ է Ազգային անվտանգության ծառայության տնօրենի մասնակցությունը քննչական մարմինների գործունեությանը, որոշակիորեն պետք է անկախ գործեն։ Նիկոլ Փաշինյանի անունից որոշակի պնդումներն են խնդիր առաջացնում»։