Հատուկ քննչական ծառայությունում քննվում է Արթուր Սարգսյանի (Հաց բերող) գործը։ Ծառայության պետ Սասուն Խաչատրյանն այսօր լրագրողների հետ զրույցում նշեց, որ նախկինում գործը թերի է քննվել, այժմ փորձաքննություն է իրականացվում, որի արդյունքները հայտնի կլինեն սեպտեմբերի կեսերին։ Նա խոստացավ շատ թափանցիկ քննություն։
Այսօր կայացել է ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի և ՀՀ-ԵՄ Գործընկերության առաջնայնություններ փաստաթղթի կիրարկումն ապահովող միջոցառումները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի առաջին նիստը, որը վարել է հանձաժողովի նախագահ, փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը:
Հավաք-պարապմունքների չորրորդ օրը՝ օգոստոսի 30-ին, դասախոսություններով հանդես են եկել ՀՀ զինվորական կոմիսար, գ/մ Հենրիկ Մուրադյանը, ՀՀ ԶՈՒ ԳՇ Կազմզորահավաքային վարչության և ՀՀ ԱԻՆ ներկայացուցիչները։
«Ռեալ Մադրիդի» պաշտպան Մարսելոն հետաքրքրված է «Յուվենթուս» տեղափոխությամբ, որտեղ հանդես է գալիս իր նախկին թիմակից Ռոնալդուն:
Ինչպես տեղյակ եք, Կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը հանդիպում է ունեցել Երևան քաղաքի դպրոցների տնօրենների հետ, որի ժամանակ Արաբկիրի թիվ 130 դպրոցի տնօրեն Արմինե Հովհաննիսյանը բարձրացրեց դպրոցներում օտար լեզուների դասավանդման ցածր մակարդակի հարցը, որին հաջորդեց նախարարի, մեղմ ասած, ոչ կոռեկտ պատասխանը:
«Կանեփ-կակաչ 2018» համալիր օպերատիվ-կանխարգելիչ միջոցառման շրջանակներում ոստիկանության Դավիթաշենի բաժնի և Անձնագրային և վիզաների վարչության ծառայողների ձեռնարկած օպերատիվ միջոցառման շնորհիվ օգոստոսի 29-ին, ժամը 13.15-ին, ԱՎՎ-ից բերման է ենթարկվել ՌԴ քաղաքացի 1969 թ. ծնված Արարատ Մ.-ն։
«ՀՀ-ԵՄ համաձայնագրի իրականացումն այս կառավարության գերակայություններից մեկը պետք է լինի։ Ես առաջարկել եմ համաձայնագրի իրականացումն ընդգրկել՝ որպես ծրագրի մաս: Ցավոք, կառավարությունը չարեց, մինչ այսօր համաձայնագրի իրականացման հետ կապված գործուն քայլեր չեն արվել»,- ասաց նա։
Հայաստանի իրավապահները համագործակցում են միջազգային հետախուզության հետ՝ Ալեքսանդր Սարգսյանի որդուն՝ Նարեկ Սարգսյանին հայտնաբերելու նպատակով։ Այս մասին այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանը։
2018թ. սեպտեմբերի 23-ին կայանալիք Երևանի ավագանու ընտրություններին մասնակցող ՀՅ Դաշնակցության ցուցակի առաջին տասնյակում ներկայացված են հետևյալ թեկնածուները.
ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, Պետդումայի պատգամավոր Իոսիֆ Կոբզոնին հողին կհանձնեն սեպտեմբերի 2-ին Վոստրակովյան գերեզմանատանը, մոր կողքին:
«Ամբողջ տեսանյութը նայելու դեպքում պարզ կդառնա, որ դա եղել է անկաշկանդ գործընկերային զրույց: Ձեր այս եզրակացությունը նրա պատճառով է, որ սովոր եք՝ նախարարը տնօրեններին վերևից է նայել ու շեֆություն է արել»:
Կառավարությունը վերաբաշխում կատարեց ՀՀ 2018 թվականի պետական բյուջեում, ինչը հնարավորություն կտա Սահմանադրական դատարանին ձեռք բերել 40 օդորակիչ:
2018թ. օգոստոսի 30-ին ԱՀ Մարդուիրավունքներիպաշտպան Ռուբեն Մելիքյանը հանդիպել է Հայ Դատի Եվրոպայի հանձնախմբի նախագահ ԳասպարԿարապետյանի և հանձնախմբի գործադիր տնօրեն Հեղինե Էվինյանի ուղեկցությամբ Արցախ ժամանած՝ Եվրախորհրդարանի պատգամավոր Մարտին Զոնեբորնի գլխավորած պատվիրակությանը:
Այսօր մի շարք լրատվամիջոցներում տեղեկություն է հրապարակվել այն մասին, թե իբր Երևանի ավագանու ընտրություններին ի թիվս այլ ուժերի մասնակցելու է և՛ «Երևանցիներ» դաշինքը, և՛ Հայոց Համազգային Շարժում կուսակցությունը։
ՀՀ ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանն այսօր լրագրողների հետ զրույցում անդրադարձավ դպրոցական համազգեստների թեմային։
ՀՀ ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանն այսօր լրագրողների հետ զրույցում պատասխանելով հարցին՝ աշխատավարձերի բարձրացում ուսուցիչները ե՞րբ կարող են ակնկալել, հետևյալն ասաց.
Եվրամիությունը (ԵՄ) պետք է լավ նախապատրաստված լինի Միությունից Մեծ Բրիտանիայի դուրս գալու (Brexit) շուրջը իրադրության զարգացման բոլոր տարբերակներին, այդ թվում՝ հետագա համագործակցության պայմանների շուրջը բանակցությունների ձախողմանը:
Ոստիկանության պետ Վալերի Օսիպյանը հերքում է հրաժարական տալու և Հայաստանից հեռանալու մասին շրջանառվող լուրերը:
ՀՀ ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձավ երեկվա հանդիպման ընթացքում տեղի ունեցած միջադեպին, երբ ստուգել էր դպրոցի տնօրենի անգլերենի իմացությունը, և հասարակությանը կոչ արեց ադապտացվել նոր ժամանակներին.
ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանը Հյուսիսային պողոտայում երաժիշտների նվագելն արգելելու կապակցությամբ ծառայողական քննության անհրաժեշտություն չի տեսնում։
«Անմիջական մթնոլորտում տնօրենների հետ քննարկում ենք այն խնդիրները, որոնք կան, որոնք լուծումների կարիք ունեն։ Նաև կարծիքներ ենք լսում, որովհետև պրակտիկ գործունեություն ծավալող մեր գործընկերները շատ ավելի լավ խորհուրդներ կարող են տալ, քան մենք՝ կաբինետներում նստած»,- այսօր լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը։
Վանի Աղթամար կղզու Սուրբ Խաչ եկեղեցուն կից հայկական գերեզմանոցը վերածվել է ժամանցային վայրի:
Սիրիական Իդլիբում կենտրոնացված է «Ջեբհաթ ան Նուսրա» եւ «Ալ Քաիդա» ահաբեկչական խմբավորումների մոտավորապես 10 հազար զինյալ:
Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության խոսնակ Մարիա Զախարովան մեկնաբանել է Հարավային Կովկաս այցելած Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հայտարարությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ:
ՀՀ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանի համոզմամբ՝ փողոցային երաժիշտներին ներկայացվող միայն մեկ պահանջ է պատկերացնում՝ համերգն ավարտել մինչ 23:00-ն: Այս մասին Միրզոյանը գրառում է կատարել ֆեյսբուքի իր էջում:
ՀՀ կառավարության համապատասխան որոշմամբ Գեղարքունիքի մարզի Վերին Գետաշեն, Սարուխան եւ Երանոս համայնքներում 2018 թվականի հոկտեմբերի 21-ին կանցկացվեն համայնքի ղեկավարի արտահերթ, Ներքին Գետաշեն, Դդմաշեն եւ Մաքենիս համայքներում՝ համայնքի ղեկավարի հերթական ընտրություններ:
Հակադարձելով Ռոբերտ Քոչարյանի հիմնական հակափաստարկին, թե ինքն իր կարգը ինչպե՞ս կարող էր տապալել, Ս.Խաչատրյանը հայտարարեց. «Ռոբերտ Քոչարյանն իրեն նույնացնում է պետության հետ, սահմանադրական կարգի հետ, որը այս դեպքում, կարծում եմ, ճիշտ չէ»։
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը օգոստոսի 30-ին ստորագրել է հրամանագիր ԱՀ ոստիկանության կադրերի բաժնի պետ٫ ոստիկանության փոխգնդապետ Արմեն Բաղրյանին ոստիկանության գնդապետի կոչում շնորհելու մասին:
«Կրեդիտ Երևան» բանկ ԲԲ ընկերության և «Լեվ Մարսեդ» ՍՊ ընկերության առանձնապես խոշոր չափերի արժեք ունեցող բաժնետոմսերը առերևույթ խարդախությամբ հափշտակելու դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության վարույթում քննվող քրեական գործով փաստական տվյալներ են ձեռք բերվել՝ գործադիր իշխանությունը ներկայացնող բարձրաստիճան պաշտոնատար անձանց կողմից առերևույթ պաշտոնեական լիազորություններն անցնելու և այլ հանցագործություններ կատարելու դեպքերի վերաբերյալ։
Օգոստոսի 30-ի ցերեկը, սեպտեմբերի 2-4-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Օգոստոսի 31-ին, սեպտեմբերի 1-ը՝ երեկոյան ժամերին, հյուսիսային շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ: