«Մինչ այսօր ՀՀ-ԵՄ համաձայնագրի իրականացման հետ կապված գործուն քայլեր չեն արվել». Արմեն Աշոտյան

Կառավարությունը փորձում է ջանքեր գործադրել ՀՀ-ԵՄ համաձայնագրի իրականացման համար։ Այս մասին այսօր կառավարությունում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը, որ կառավարություն էր եկել Հայաստան-Եվրամիություն գործընկերության համաձայնագրի միջգերատեսչական հանձնաժողովի առաջին նիստին մասնակցելու համար:

«ՀՀ-ԵՄ համաձայնագրի իրականացումն այս կառավարության գերակայություններից մեկը պետք է լինի։ Ես առաջարկել եմ համաձայնագրի իրականացումն ընդգրկել՝ որպես ծրագրի մաս: Ցավոք, կառավարությունը չարեց, մինչ այսօր համաձայնագրի իրականացման հետ կապված գործուն քայլեր չեն արվել»,- ասաց նա։

Անդրադառնալով միջգերատեսչական հանձնաժողով իր վերադարձին՝ Ա.Աշոտյանը նշեց, որ դա տեղի է ունեցել իր կառուցողական քննադատությունից հետո:
«Ո՛չ ինձ են լավություն արել այդ աշխատանքային խմբում ընդգրկելով, ո՛չ էլ ես եմ լավություն արել կառավարությանը»,- նշեց Ա. Աշոտյանը:

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս