Իրանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Բահրամ Ղասեմին օգոստոսի 31-ին հայտարարել է, որ Թեհրանը բանակցություններ չի վարի իր հրթիռային ծրագրի շուրջ:
Հայաստանի ֆուտբոլի ազգային ընտրանին այլևս հանդես չի գա Adidas մարզահագուստով:
Գյուղնախարարությունն առաջարկում է կանխիկ գումարով փոխհատուցել գյուղացիներին տրամադրվող փոխհատուցումը` կրած վնասի դիմաց:
ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ սփյուռքի նախարարության «Հայրենիք-սփյուռք կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության պաշտոնատար անձանց կողմից առերևույթ չարաշահումներ կատարելու դեպքի առթիվ։
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազանգով շնորհավորել է Հայաստանի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանին, ում 64-րդ տարեդարձն է այսօր։ Այս մասին հաղորդվում է Կրեմլի կայքում։ «Հեռախոսազրույցի ընթացքում Վլադիմիր Պուտինը ծննդյան օրվա կապակցությամբ ջերմորեն շնորհավորել է Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանին»,- ասվում է հաղորդագրության մեջ։
«Ապրիլին հեղափոխական էյֆորիան չի լինելու խորհրդարանական ընտրություններից առաջ: Խորհրդարանական ընտրություններին, ուզենք թե չուզենք, իրենց խաղն են խաղալու արտաքին քաղաքական ուժերը: Արտաքին միջամտություն՝ տեսանելի կամ ոչ տեսանելի, լինելու է թե՛ ԵՄ-ի, թե՛ Ռուսաստանի, և թե՛ ԱՄՆ-ի կողմից, և բավականին որոշիչ դեր կունենա խորհրդարանական ընտրությունների ժամանակ»,- այսօր ասուլիսի ժամանակ հայտարարեց քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը:
Օգոստոսի 31-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունում կայացավ Փրկարար ծառայության հերթական ընդլայնված խորհրդակցությունը, որը վարեց ծառայության տնօրեն, փ/ծ գնդապետ Արտակ Նահապետյանը:
«Արդյունք։ Ինչպե՞ս հասնել նրան։ Չէ՞ որ դեպի արդյունք տանող հարյուրավոր ճանապարհներ կարող են լինել։ Որո՞վ առաջ գնալ, որ հաստատ տեղ հասնել, ոչ թե լրիվ այլ տեղ։ Դժվար է ասել»։
Պատանիների հավաքականի անդամ, ՀՀ առաջնությունների և միջազգային մրցաշարերի մրցանակակիր Յուրի Իսրայելյանն ստացել է Բուենոս Այրեսում կայանալիք պատանեկան Օլիմպիական խաղերի մասնակցության իրավունք՝ հաստատվել է նրա վարկանիշը:
Ռուս թենիսիստուհի Մարիա Շարապովան շարունակում է պայքարը ԱՄՆ բաց առաջնությունում:
Երգիչ եւ պատգամավոր Իոսիֆ Կոբզոնի հետ հրաժեշտը, որը տեղի կունենա սեպտեմբերի 2-ին Չայկովսկու անվան համերգասրահում, կսկսվի առավոտյան ժամը 10-ին եւ կտեւի երեք ժամ:
«Այս ընտրությունները յուրահատուկ են ոչ միայն այն առումով, որ հետհեղափոխական առաջին ընտրություններն են, այլ նրանով, որ չենք տեսնում որևէ ուժ, որն իրեն դիրքավորի՝ որպես ընդդիմություն»,- այսօր ասուլիսի ժամանակ հայտարարեց քաղտեխնոլոգ, վերլուծաբան Վիգեն Հակոբյանը՝ խոսելով Երևանի ավագանու առաջիկա ընտրությունների մասին:
Լոռու մարզի Սպիտակ-Վանաձոր ավտոճանապարհի 1-ին կմ հատվածում տեղի ունեցած ավտովթարի հետևանքով մեկ զինծառայող մահացել է, երկուսը գտնվում են ՀՀ ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալում:
«Ալագյազ» զորափորձարանում Հայաստանի ռուսական ռազմակայանի երկկողմ վաշտային տակտիկական վարժանքների անցկացման շրջանակներում կապի ստորաբաժանումների զինծառայողների հատուկ մարտավարական վարժանքներ են սկսվել բարձրլեռնային պայմաններում վերահաղորդիչների օգտագործմամբ:
Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազությունը Ամերիկայի Միացյալ Նահանգների իրավապահների կողմից հետախուզվող, ազգությամբ թուրք Քևին (Քեմալ) Օքսուզին կալանավորելու միջնորդություն է ներկայացրել առաջին ատյանի դատարան:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Ղրղզստանի Հանրապետության նախագահ Սոորոնբայ Ժեենբեկովին՝ Ղրղզստանի Անկախության օրվա կապակցությամբ:
1980-ականների վերջին 90-ականների սկզբին ԱՄՆ ազգային անվտանգության ռազմավարությունը փոփոխվում էր տարին մեկ անգամ՝ փորձելով համակերպվել նոր և արագ փոփխվող աշխարհաքաղաքական իրողություններին։ ԽՍՀՄ փլուզումը ԱՄՆ-ում դեռևս անհնարին էր թվում։ Հենց այդ ժամանակ ԱՄՆ հանրապետական Սենատոր Ջոն ՄակՔեյնը և մի շարք սենատորներ բազմաքայլ օպերացիա մտածեցին։
Շանթ Հարությունյանի որդին՝ Շահեն Հարությունյանը պատասխանել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսնակ Արման Եղոյանին:
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության նորանշանակ արտակարգ եւ լիազոր դեսպան Նգո Դիկ Մանը (նստավայրը՝ Մոսկվա):
Երևանի ավագանու ընտրություններին մասնակցող 9 կուսակցություններից ու 4 դաշինքներից բոլորը չէ, որ ունեն հավասար հնարավորություններ: Նման տեսակետ այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց քաղաքական և ընտրական տեխնոլոգիաների փորձագետ Արմեն Բադալյանը:
ԵՄ-ի, ԱՄՆ-ի, Ռուսաստանի եւ Թուրքիայի ներկայացուցիչները սեպտեմբերին կարող են քննարկել Սիրիա փախստականների վերադառնալու հետ կապված հարցերը:
Սևանա լճից բաց թողնված ջրի ծավալը (մլն.խոր.մ) 2018 թ.-ի օգոստոսի 31-ի 09:00 դրությամբ:
Զանգվածային լրատվության միջոցներից մեկը, անդրադառնալով ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանի` Հյուսիսային պողոտա երեկվա այցին, նկատել է, թե ոստիկանության պետն անտեսել է այդ տարածքում կատարվող կենդանիների ապօրինի առուվաճառքը:
«ՊՆ նախկին գեներալ Օհանյան Հովիկի և Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանի կողմից Արատես գյուղը բռնազավթված է: Այդ գյուղի տերը ՊՆ գեներալ Հովիկ Օհանյանն էր, որն այսօր արդարանում է, թե հէկ-ն իրենը չէ, որդունն է»:
Օգոստոսի 30-ին՝ ժամը 17.35-ին, շտապօգնության 6-րդ ենթակայանից ոստիկանության Շենգավիթի բաժին հաղորդում է ստացվել, որ կանչով Արարատյան փողոցի թիվ 77 տուն մեկնած խումբը բնակարանում հայտնաբերել է կնոջ դի։
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի պաշտպան Հովհաննես Համբարձումյանը նոր թիմ ունի:
Արագաչափ սարքերը ըստ տեղակայման վայրերի:
Ստամբուլի հայաշատ Շիշլի թաղամասի հյուրանոցներից մեկում բերման է ենթարկվել, ապա՝ կալանավորվել Ադրբեջանի քաղաքացի 49-ամյա Էնվեր Սադըքովը։ Աղբյուրի տեղեկություններով՝ նա հանցավոր խմբավորման պարագլուխ է։
ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ 28-ամյա կնոջ սպանության դեպքի առթիվ:
ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ընտանիքի 4 անդամների մահվան պատճառ դարձած ավտովթարի դեպքի առթիվ։