Օգոստոսի 31-ին, ժամը 13:05-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Սեբաստիա փողոցի թիվ 18 շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության Համագործակցության դաշնային նախարարության Կովկասի հարցերով պատասխանատու Դանիել Հաասի գլխավորած պատվիրակությանը:
ՀՀ վարչապետի նստավայրում օգոստոսի 31-ին «Այբ» կրթական հիմնադրամի կողմից իրականացվող «Կենգուրու-2018» և «Մեղու-2017» մրցույթների հաղթողները հյուրընկալվել են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին:
Հայաստանի համախառն ներքին արդյունքը տարվա վերջում կարող է 7-8% աճ արձանագրել: Այս մասին այսօր հայտարարեց «Եվրասիական փորձագիտական ակումբ»-ի կոորդինատոր Արամ Սաֆարյանը:
Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին հայտարարել է, որ մտադիր չէմասնակցել առաջիկա նախագահական ընտրություններին։
Պայթյուն է տեղի ունեցել Ռուսաստանի Նիժնի Նովգորոդի մարզի Ձերժինսկ քաղաքի Սվերդլովի անվան պաշտպանական գործարանում, զոհվել է առնվազն երեք մարդ:
Ամստերդամի Կենտրոնական կայարանում երկու մարդէ վիրավորվել դանակով զինված անհայտ անձի հարձակման հետեւանքով:
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովն օգոստոսի 31-ին հանդիպել է Հայաստանում Ռուսաստանի գիտության եւ մշակույթի կենտրոնի տնօրեն Սերգեյ Ռիբինսկու հետ։
Սոցիալական ապահովության պետական ծառայությունը հայտնում է, որ 2018թ. սեպտեմբերի կենսաթոշակների վճարման գործընթացը կսկսվի սեպտեմբերի 5-ից:
Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն օգոստոսի 31-ին ընդունել է Վրաստանում Հայաստանի դեսպան Գիորգի Սագանելիձեին:
ՀՀ արտաքին գործերի նախարարությունն արձագանքել է ռուսական «Ինտերֆաքս» լրատվական գործակալության հրապարակմանն այն մասին, որ ՌԴ-ն կմերժի Հայաստանին ՀՀ պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանին արտահանձնելու հարցում:
Կեմերովոյում ամֆիթատրոնով եւ շատրվանով պուրակ կկառուցեն հրդեհի ճարակ դարձած «Զիմնյայա վիշնյա» առեւտրաժամանցային կենտրոնի տեղում:
«Ուրախ եմ, որ ավելի շատ խոսքը գնում է ընտրական պրոցեսով ինչ-որ մի բանի հասնելու մասին, քան թե այլ գործողություններով»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց ՀՀ նախագահի խորհրդական Թևան Պողոսյանը՝ անդրադառնալով Ռոբերտ Քոչարյանի այն հայտարարությանը, թե մասնակցելու է առաջիկա խորհրդարանական ընտրություններին։
«Ցորենի հարցի վերաբերյալ տարբեր տեղեկություններ կան, ներառյալ այն, որ հայաստանյան որոշ օլիգարխներն են դրա մեջ միջամուխ եղել, որովհետև, եթե պետք է բերես երկաթգծով, դա կարող են անել միայն խոշորները»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց «Մոդուս վիվենդի» վերլուծական կենտրոնի ղեկավար, դիվանագետ Արա Պապյանը։
Օգոստոսի 31-ի և սեպտեմբերի 1-ի երեկոյան ժամերին հյուսիսային շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ: Սեպտեմբերի 2-5-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Սուբսիդավորման կարգի փոփոխությամբ գումարը կտրամադրվի գյուղացուն, և ինքն անձամբ կորոշի ումից գնել պարարտանյութ կամ դիզելային վառելիք: ՀՀ գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանն այս մասին ասաց լրագրողների հետ հանդիպմանը:
«Զավարթնոց» օդանավակայանը նոր հավելված է ստեղծել «IOS» և «Android» օպերացիոն համակարգերից օգտվող սմարթֆոնների օգտատերերի համար: Այս մասին տեղեկացրին «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ից: Անվճար հավելվածը հնարավորություն է տալիս.
Եվրամիությունը (ԵՄ) սահմանափակիչ սակագներով կպատասխանի ԱՄՆ-ին, եթե վերջինս Եվրոպայից ավտոմոբիլների ներկրման մաքսեր սահմանի:
ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանն օգոստոսի 31-ին ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության Մեջլիսի Իրան-Հայաստան պատգամավորական բարեկամական խմբի ղեկավար Ռամեզան Ալի Սոբհանիֆարին եւ խմբի անդամներին:
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը սեպտեմբերի 1-ին Սոչիում բանակցություններ կվարի Ադրբեջանի իր պաշտոնակից Իլհամ Ալիեւի հետ, որը Ռուսաստանում կգտնվի պաշտոնական այցով:
Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Շանթ Հարությունյան. Երբ մարդ սկզբունքային է լինում, խնդիրներ է առաջացնում։
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույցի ժամանակ ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի քրեական հետապնդման մասին չի խոսել։
ՎիվաՍել-ՄՏՍ-ը տեղեկացնում է, որ 2018թ. օգոստոսի 17-ից սեպտեմբերի 30-ը 30,900 դրամ և ավելի արժողությամբ սմարթֆոն գնելիս գնորդը հնարավորություն է ստանում մասնակցելու «KIA Rio X-Line» մակնիշի 3 ավտոմեքենայի և 15 «Honor 9 Lite» սմարթֆոնների խաղարկությանը:
«Նախնական պայմանավորվածությունն արդեն պաշտոնական»:
«Հայաստանին անհրաժեշտ է կոնսենսուսի կառուցում, բանակցային սեղանի ձևավորում, որտեղ բոլոր քաղաքական ուժերը կհավաքվեն և կքննարկեն Հայաստանի համար կարևոր խնդիրները»:
Անկարան ակնկալում է, որ C-400 ռուսական զենիթահրթիռային համակարգերը կստանա հնարավոր ամենակարճ ժամկետում:
ՀՀ գյուղատնտեսության նախարարության հիմնական առաջնահերթություններից է փոքր և միջին գյուղացիական տնտեսություններին աջակցություն տրամադրելը: Գյուղացիական արտադրանքի զգալի մասը տալիս են հենց փոքր ու միջին տնտեսությունները:
Հայաստանի արտաքին գործերի նախարարի մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը մեկնաբանել է Ադրբեջանի կողմից ամերիկահայ միլիոնատեր, համացանցի աստղ Դեն Բիլզերյանի նկատմամբ միջազգային հետախուզում հայտարարելու փաստը:
Marvel կոմիքսների ստեղծողներից մեկը՝ Հերի Ֆրիդրիխը, որը տառապում էր Պարկինսոնի հիվանդությունից, օգոստոսի 30-ին վախճանվել է 75 տարեկան հասակում:
Հայաստանը քաղաքական նոր ձևավորումների փուլում է, արագ ու դինամիկ պրոցես է լինելու, և դեռևս շատ ուժեր կմիավորվեն ու կբաժանվեն: Նման կարծիք այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեց քաղաքագետ Հայկ Բալանյանը՝ կանխատեսելով, որ դա կտևի տարիներ: