Հովիկ Աբրահամյանը, Գագիկ Բեգլարյանը, Մհեր Սեդրակյանը կդառնա՞ն մեղադրյալ

Հատուկ քննչական ծառայությունում քննվում է Արթուր Սարգսյանի (Հաց բերող) գործը։ Ծառայության պետ Սասուն Խաչատրյանն այսօր լրագրողների հետ զրույցում նշեց, որ նախկինում գործը թերի է քննվել, այժմ փորձաքննություն է իրականացվում, որի արդյունքները հայտնի կլինեն սեպտեմբերի կեսերին։ Նա խոստացավ շատ թափանցիկ քննություն։

ՀՔԾ վարույթ տեղափոխված նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի, նրա եղբոր, պատգամավոր Ալիկ Սարգսյանի, տրանսպորտի և կապի նախկին նախարար Գագիկ Բեգլարյանի և նախկին պատգամավոր Մհեր Սեդրակյանի գործերին Ս.Խաչատրյանը դեռևս չի ծանոթացել և չի կարող նրանց կարգավիճակի մասին կարծիք հայտնել։
«Այդ գործերը երեկ նոր ընդունվել են Հատուկ քննչական ծառայության վարույթ, գործերին դեռևս ծանոթ չեմ, չեմ կարող որևէ կարծիք հայտնել»,- ասաց Ս. Խաչատրյանը:

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031