Օգոստոսի 7-ին, ժամը 20:26-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Գարեգին Նժդեհի փողոցի 3-րդ Բանավան 1-ի մոդուլ հասցեում բնակչուհին չի արձագանքում դռան թակոցներին. անհրաժեշտ է օգնություն:
Արդարադատության նախարարությունը հարկ է համարում անդրադառնալ վերջին շրջանում հանրության մեջ տարածում ստացած ատելության դրսևորումներին և վիրավորանքի ու զրպարտության սահմանագիծը հատող քննադատություններին՝ ուղղված որոշ քրեական գործերով որպես պաշտպան ներգրավված փաստաբանների դեմ:
«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Պոլ Պոգբան դժգոհ է թիմում իր կարգավիճակից և համարում է, որ քննադատություններն իր հասցեին անհիմն են:
Հազարամյակի մարտահրավերներ կորպորացիան մերժել է Հայաստանում վերսկսել ծրագիրը, քանի որ Հայաստանն արդեն, ըստ Համաշխարհային բանկի 2018 թվականի հուլիսի 1-ի զեկույցի, համարվում է «բարձր-միջին» եկամուտ ունեցող երկիր։
Օգոստոսի 7-ին, ժամը 17:00-ին դադարեցվել են Գողթ գյուղի վերջնամասում. Հ-3 ավտոճանապարհի՝ Գեղարդի վանք տանող ճանապարհի մաքրման աշխատանքները: Աշխատանքները կվերսկսվեն առավոտյան:
Օգոստոսի 7-ին, ժամը 13:59-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի «Հրազդան» մարզադաշտի մոտակայքում տեղի է ունեցել քարաթափում, ինչի հետևանքով ավտոճանապարհի երթևեկությունը դարձել է միակողմանի. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Լիբանանի նախագահ Միշել Աունը հոկտեմբերին կայցելի Հայաստան։
Ճապոնիայի կառավարությունը քննարկում է 2020 թվականին Տոկիոյում Օլիմպիական խաղերի անցկացման ժամանակամիջոցում ամառային ժամանակի անցնելու հնարավորությունը:
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը և Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն անդրադարձել են ֆրանսիական Դիմադրության շարժման նվիրյալ, Միսակ Մանուշյանի խմբի անդամ Արսեն Չաքարյանի մահվան լուրին:
Թուրքիայի Ազգային ժողովի «Հանրապետական ժողովրդական կուսակցության» (ՀԺԿ-CHP) պատգամավոր Մահմութ Թանալը, չնայած դիվանագիտական անձնագրի առկայությանը, Գերմանիա մուտք գործելիս դժվարություններ է ունեցել:
Մյունխենի «Բավարիայի» պաշտպան Ժերոմ Բոատենգը «Մանչեսթեր Յունայթեդի» հետաքրքրությունների շրջանակներում է:
Վահանաձև գեղձի խնդիրները վտանգավոր են, քանի որ հիվանդության վաղ շրջանում ախտանշանները շատ թույլ են արտահայտված կամ գրեթե արտահայտված չեն:
Արցախի Հանրապետության պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանն օգոստոսի 7-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության պաշտպանության փոխնախարար Գաբրիել Բալայանին։
«Մինչև հիմա ոչ մի դատավոր լսելով՝ չի կաշկանդվել, այդ բարոյական ճնշումը ոչ մի դատավորի վրա չի ազդել, հակառակ պարագայում մենք այսքան քաղկալանավորներ, քաղբանտարկյալներ, քաղհալածյալներ չէինք ունենա»:
Մայիսից մինչեւ օգոստոս Ճապոնիայի ռեկորդային թվով բնակիչներ են հոսպիտալացվել շոգի պատճառով: Օգոստոսի
Օգոստոսի 7-ին ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության պետ, արդարադատության գնդապետ Արտյոմ Մխոյանը «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի աշխատակազմին ներկայացրեց հիմնարկի նորանշանակ պետ, արդարադատության փոխգնդապետ Խաչիկ Հարությունյանին:
Պատմության մեջ առաջին անգամ հայկական ակումբը խաղալու է Եվրոպա լիգայի որակավորման 3-րդ փուլում: Արդեն այսօր Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտում կկայանա «Փյունիկ»-«Մաքաբի Թել Ավիվ» առաջին հանդիպումը:
Օգոստոսի 7-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունում կայացավ աշխատանքային խորհրդակցություն «Սանիթեք» ՍՊ ընկերությանը պատկանող աղբամանների հաճախակի դարձած հրդեհների և դրանք ոչ ճիշտ տեղակայման վայրերում տեղադրելու հետևանքով քաղաքացիներին պատճառված վնասների հետ կապված խնդիրները լուծելու վերաբերյալ, որը վարեց ԱԻ փոխնախարար Արամ Թանքարյանը:
Իրանի նկատմամբ պատժամիջոցները վերականգնելու մասին ԱՄՆ նախագահի որոշումը սպասելի էր:
Արցախի Հանրապետության պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանն օգոստոսի 7-ին հանդիպել է Արցախում գործունեություն իրականացնող առևտրային բանկերի և վարկային կազմակերպությունների ներկայացուցիչներին։
Կատալոնական «Բարսելոնայի» նորեկ Արթուրո Վիդալը խոսել է կատալոնական ակումբ տեղափոխվելու տպավորությունների մասին:
Կալիֆոռնիայում մոլեգնող անտառային հրդեհի տարածքը գերազանցել է 1148 քառակուսի կիլոմետրը, այն խոշորագույնն է դարձել ամերիկյան այդ նահանգի արդի պատմության մեջ:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանում Ղազախստանի արտակարգ և լիազոր դեսպան Թիմուր Ուրազաևին:
ՀՀ փոխվարչապետ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Տիգրան Ավինյանը նորմալ է համարում ՀՅԴ և «Ծառուկյան» խմբակցությունների որոշ պատգամավորների կողմից ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու համար ներկայացրած միջնորդությանը:
Օգոստոսի 7-ին ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն ընդունեց Հայաստանում Միավորված ազգերի կազմակերպության (ՄԱԿ) մշտական համակարգող և ՄԱԿ-ի զարգացման ծրագրի մշտական ներկայացուցիչ Շոմբի Շարփին՝ ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի մշտական ներկայացուցչի պաշտոնը ստանձնելու հավատարմագրման նամակների հանձնման կապակցությամբ:
Այսօր ԱԺ ՀՀԿ խմբակցությունը հրապարակեց ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու վերաբերյալ՝ ՀՀ գլխավոր դատախազին ուղղված միջնորդությունը ստորագրած ՀՀԿ խմբակցության 41 պատգամավորների անունները։
Հիմք ընդունելով ՀՀ պաշտպանության նախարարին կից հասարակական խորհրդի աշխատակարգի պահանջը և համապատասխան հասարակական խորհրդի անդամների ռոտացիայի նպատակով իրականացված գործընթացի արդյունքները՝ ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով հաստատվել է պաշտպանության նախարարին կից հասարակական խորհրդի կազմը:
Օգոստոսի 6-ին ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը խորհրդակցություն անցկացրեց ոստիկանության Երևան քաղաքի վարչության և ենթակա ստորաբաժանումների ղեկավար կազմի հետ:
Իսպանիայի Վալենսիա նահանգում բռնկած անտառային հրդեհների պատճառով տարհանվել է շուրջ 2,5 հազար մարդ. կրակը շարունակում է մոլեգնել նաեւ հարեւան Պորտուգալիայում:
Սեւանա լճի որոշ հատվածներում լողալուց զերծ մնալու մասին առողջապահության նախարարության հորդորը չպետք է տարընկալումների պատճառ դառնա: