
Իսպանիայում շուրջ 2500 մարդ է տարհանվել անտառային հրդեհների պատճառով

Իսպանիայի Վալենսիա նահանգում բռնկած անտառային հրդեհների պատճառով տարհանվել է շուրջ 2,5 հազար մարդ. կրակը շարունակում է մոլեգնել նաեւ հարեւան Պորտուգալիայում:
Իսպանիայում բռնկման ամենախոշոր օջախը ներկայում գրանցվել է Լուչենտե մունիցիպալիտետում (Վալենսիայի նահանգ). այստեղ այրվել Է ավելի քան հազար հեկտար անտառ, տարհանվել է երկուսուկես հազար մարդ, որոնց տները հայտնվել էին կրակի անմիջական մերձակայքում: Այդ մասին հայտնել է Վալենսիայի ժեներալիտետի արտակարգ իրավիճակների կենտրոնը:
Տարհանվածների թվում կան տարեց մարդիկ՝ սոցիալ-առողջարարական կենտրոնից: Հրդեհի մարման գործին այս շրջանում ներգրավված է 21 միավոր ավիատեխնիկա՝ երկկենցաղ-ինքնաթիռներ եւ ուղղաթիռներ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: