Դավիթ Տոնոյանի հրամանով հաստատվել է նախարարին կից հասարակական խորհրդի կազմը

Հիմք ընդունելով ՀՀ պաշտպանության նախարարին կից հասարակական խորհրդի աշխատակարգի պահանջը և համապատասխան հասարակական խորհրդի անդամների ռոտացիայի նպատակով իրականացված գործընթացի արդյունքները՝ ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով հաստատվել է պաշտպանության նախարարին կից հասարակական խորհրդի կազմը: Խորհրդի աշխատանքները համակարգելու է ՀՀ պաշտպանության նախարարի խորհրդական Գեղամ Հարությունյանը: Այս մասին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից.

ՀՀ պաշտպանության նախարարին կից հասարակական խորհրդի կազմը.

«Սինոփսիս Արմեինա» ՓԲԸ-ի ուսումնական դեպարտամենտի տնօրեն` Վազգեն Մելիքյան,

Հայկական հոգեբուժական ասոցիացիայի պատասխանատու քարտուղար` Խաչատուր Գասպարյան,

«Հայ ասպետ» կրթաբարեգործական հիմնադրամի տնօրեն` Կարին Տոնոյան,

ՀՊՄՀ-ի մասնագիտական կրթության և կիրառական մանկավարժության ամբիոնի դոցենտ` Հակոբ Թադևոսյան,

Հայաստանի «Զինվորի մայր » ՀԿ-ի նախագահ ` Անահիտ Հովնանյան,

«Կյանք» մարդու իրավունքների, քաղաքականության և հումանիտար պրոբլեմների միջազգային ասոցիացիա ՀԿ-ի նախագահ` Էդուարդ Մանևիդիս,

«Կարին» ավանդական երգի-պարի խմբի գեղարվեստական ղեկավար` Գագիկ Գինոսյան,

«Հայկական ՓիԱր ասոցիացիա» գիտատեղեկատվական ՀԿ-ի նախագահ` Աստղիկ Ավետիսյան,

ԵՊՀ-ի ուսանողների հետ տարվող աշխատանքների տնօրեն` Վահագն Վարագյան,

«Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ-ի գործադիր տնօրեն` Լարիսա Ալավերդյան,

«Ջավախքին աջակցություն» հիմնադրամի հոգաբարձումների խորհրդի նախագահ` Սոս Սահակյան,

«Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի » խաղաղասիրական ծրագրերի համակարգող` Արմինե Սադիկյան,

«Սինջար եզդիների ազգային միավորում » ՀԿ-ի նախագահ` Բորիս Թամոյան,

ԳԱԼԱ հեռուստաընկերության գլխավոր խմբագիր` Էդուարդ Մխիթարյան,

«Հազարաշեն» ազդաբանական հետազոտությունների հայկական կենտրոնի հետազոտող` Աիդա Պապիկյան:

Տեսանյութեր

Լրահոս