Բաժիններ՝

Էմանուել Մակրոնը և Անն Իդալգոն արժևորել են Մանուշյանների խմբի վերջին վերապրածի՝ Արսեն Չաքարյանի գործը

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը և Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն անդրադարձել են ֆրանսիական Դիմադրության շարժման նվիրյալ, Միսակ Մանուշյանի խմբի անդամ Արսեն Չաքարյանի մահվան լուրին:

«Հարգանքի տուրք՝ Մանուշյանների խմբի վերջին վերապրած Արսեն Չաքարյանին: Նա դիմադրության հերոսն էր և անխոնջ ականատեսը, որի ձայնը մինչև վերջ հնչում էր ուժով»,-  թվիթերյան իր միկրոբլոգում գրել է Ֆրանսիայի նախագահ Մակրոնը:

«Ես շատ տխուր եմ՝ լսելով Արսեն Չաքարյանի մահվան մասին: Նա եղել է Մանուշյանների Դիմադրության շարժման վերջին վերապրածը: Հիշում ենք նրա անունը, պայքարի գործում իր եղբայրներին ու քույրերին, և նրանց պայքարը: Նրանք պատվել են Ֆրանսիան»,- իր հերթին գրել է Անն Իդալգոն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031