
Վագոն-տնակում կնոջ դի է հայտնաբերվել

Օգոստոսի 7-ին, ժամը 20:26-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Գարեգին Նժդեհի փողոցի 3-րդ Բանավան 1-ի մոդուլ հասցեում բնակչուհին չի արձագանքում դռան թակոցներին. անհրաժեշտ է օգնություն:
Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները բացել են Ե. Մ.-ին (1931թ.) պատկանող վագոն-տնակի դուռը և հայտնաբերել այնտեղ վերջինիս դին: