
«Մանչեսթեր Յունայթեդը» 45 մլն ֆունտով կարող է գնել Բոատենգին

Մյունխենի «Բավարիայի» պաշտպան Ժերոմ Բոատենգը «Մանչեսթեր Յունայթեդի» հետաքրքրությունների շրջանակներում է:
«Մանչեսթեր Յունայթեդի» և «Բավարիայի» ներկայացուցիչները բանակցություններ են վարել 29-ամյա ֆուտբոլիստի տեղափոխության վերաբերյալ: Այս մասին նշում է Sky Sports-ը՝ վկայակոչելով իր գերմանական աղբյուրները:
Անգլիական ակումբը կարծում է, որ գերմանացիները Բոատենգի համար կխնդրեն մոտ 45 միլիոն ֆունտ:
Ֆուտբոլիստը ևս ցանկանում է փոխել ակումբային գրանցումը:
Բոատենգի ծառայություններով հետաքրքրված է նաև ՊՍԺ-ն:
Սիրարփի Աղաբաբյան