Բաժիններ՝

Պոգբան դժգոհ է «Յունայթեդում» իր կարգավիճակից՝ Մոուրինիոյի քննադատության պատճառով

«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Պոլ Պոգբան դժգոհ է թիմում իր կարգավիճակից և համարում է, որ  քննադատություններն իր հասցեին անհիմն են:

25-ամյա կիսապաշտպանը պատրաստ է դիտարկել «Բարսելոնա» կամ «Յուվենթուս» տեղափոխվելու հնարավոր տարբերակները, եթե այդ ակումբներն առաջարկներ անեն մինչև տրանսֆերային պատուհանի ավարտը: Այս մասին հայտնում է ESPN- ը:

Ֆրանսիացուն դուր չեն եկել «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինիոյի մեկնաբանությունները: Մոուրինիոն նշել էր, որ իրեն դուր չի գալիս այն փաստը, որ Աշխարհի գավաթի խաղարկությունում Պոգբան ավելի լավ էր խաղում, քան ակումբի կազմում:

Չնայած ֆուտբոլիստի դժգոհություններին՝ անգլիական ակումբի ղեկավարությունը հստակ որոշել է, որ չի վաճառելու նրան:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031