3D-տպիչով ստեղծված բնակելի շենքերը կներկայացվեն արդեն 2019 թվականին:
Հայաստանի Հանրապետական կուսակցությունը հայտարարություն է տարածել, որում նշված են այն պատգամավորների անունները, որոնք ստորագրել են ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանքը փոփոխելու միջնորդության համար ներկայացված երաշխավորության տակ։
Թուրքական մամուլը, հղում անելով դիվանագիտական աղբյուրներին հայտնում է, որ Թուրքիան և ԱՄՆ-ն նախնական համաձայնության են եկել 2 երկրների միջև ծագած լարվածությունը կարգավորելու հարցում:
Հայաստանի ոստիկանությունը Երևանի ավագանու արտահերթ ընտրություններին ընդառաջ սկսել է ընտրական ցուցակների ճշգրտման աշխատանքները: Գյումրիում լրագրողների հետ զրույցում այս մասին ասել է ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը: «Ցուցակներում անճշտությունները պետք է հասցվեն նվազագույնի կամ վերացվեն»,- ասել է Օսիպյանը:
Արցախի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորների կեսը օգոստոսի 7-ին միջնորդություն են ներկայացրել Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազին:
ՀՀ ազգային անվտանգության ծառայության օպերատիվ ստորաբաժանումների կողմից անցած ամիսների ընթացքում ձեռնարկված լայնածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում բացահայտվել ու վնասազերծվել են կայուն հանցավոր խմբեր, որոնցում ընդգրկված միջնորդները, կազմակերպիչները, զինկոմիսարիատների գործող և նախկին պաշտոնատար անձինք, բժշկական կենտրոնների…
«Ընդհանրապես այդպիսի հայտարարություններ իմ կողմից չեն եղել, որ Գագիկ Ծառուկյանը կամ Էդուարդը ինձ ծեծել են, ես ընկել եմ։ Հիվանդանոցում առավոտյան արթնանում եմ, կնոջս են թողնում մոտս, նա հարցնում է՝ ինչ է պատահել, ինչ միջադեպ է եղել Գագիկ Ծառուկյանի կամ Էդուարդ Բաբայանի հետ»։
ՀՀ փոխվարչապետ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Տիգրան Ավինյանը վստահ է, որ Երևանի քաղաքապետի պաշտոնում Հայկ Մարությանը կարող է լուրջ հաջողությունների հասնել: Այս մասին փոխվարչապետը հայտնեց «Ազատության» ուղիղ եթերում հայտնեց
Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչն օգոստոսի 7-ին հասարակայնությանը հղած ուղերձում նշել է չորս հանգուցային պատճառներ, թե ինքն ինչու է փորձում լուծել Կոսովոյի հարցը եւ թե ինչու է դա անհրաժեշտ անել հնարավորինս շուտ:
ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը վերադարձել է Մոսկվա և շուտով կանցնի իր պարտականությունների իրականացմանը, ՏԱՍՍ-ի տեղեկացմամբ հայտնել է ՀԱՊԿ մամուլի քարտուղար Վլադիմիր Զայնետդինովը։
Մայնի Ֆրանկֆուրտի օդանավակայանի տարածքում անվտանգության ծառայությունները հատուկ գործողություն են անցկացնում այն բանից հետո, երբ տեղեկատվություն է ստացվել, թե մուտքի հատուկ իրավունքներ չունեցող մարդը թափանցել Է անվտանգության գոտու տարածք:
Սփյուռքահայ երիտասարդների համար նախատեսված «Քայլ դեպի տուն» ծրագիրը հագեցած է լինելու ուսումնական և ճանաչողական միջոցառումներով: Ծրագրին մասնակցելու է ավելի քան 500 սփյուռքահայ երիտասարդ՝ աշխարհի տարբեր երկրներից:
«Ակնհայտ է, որ մեր կարծիքով՝ Ռոբերտ Քոչարյանը չպետք է մնա կալանավորված ոչ միայն, որ չխոչընդոտի, որովհետև որևէ ապացույց չկա առ այն, որ ինքը որևէ կերպ փորձ է կատարել խոչընդոտել, և միայն զուտ ենթադրության վրա անձին չի կարելի կալանավորել»:
Տոկիոյի բժշկական համալսարանի ղեկավարությունը օգոստոսի 7-ին ներողություն է խնդրել ընդունելության քննությունների ժամանակ իրենց դիմորդների գնահատականների հետ կապված մեքենայությունների՝ աղջիկների միավորներն իջեցնելու եւ դրամական փոխհատուցման դիմաց առանձին դիմորդների միավորները բարձրացնելու համար:
Շախմատի Հայաստանի կանանց հավաքականի անդամ Էլինա Դանիելյանը մեկնարկել է հունական միջազգային մրցաշարում:
ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում ուսումնասիրվել է հողօգտագործողներին գյուղատնտեսական աշխատանքների համար մատչելի գներով դիզելային վառելանյութի ձեռքբերման նպատակով պետական աջակցության ծրագրով բյուջետային սուբսիդավորման գործընթացում պետական շահերի պաշտպանության վիճակը:
Գերմանական ավտոմոբիլային ընկերությունների Daimler խումբը հայտարարել է, որ Իրանում իր գործունեությունը դադարեցնում է այս երկրի նկատմամբ ամերիկյան պատժամիջոցների վերականգնման կապակցությամբ:
Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Արայիկ Բաղդադյանը Եվրոպայի առաջնությունում հայ մարզիկների արդյունքներն աննախադեպ է համարում:
Ինչպես տեղեկացրել էինք` հուլիսի 27-ին, ժամը 08.50-ին, «Ֆորդ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի էր ենթարկել 83-ամյա տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց:
ՎՏԲ Հայաստան բանկն ընդլայնելով իր վարկային պրոդուկտների ցանկը՝ առաջարկում է նոր ծրագիր` «Ավտովարկերի գնում», որը նախատեսված է այլ բանկերում և վարկային կազմակերպություններում ավտովարկեր ունեցող հաճախորդների համար:
Օգոստոսի 7-ի երեկոյան ժամերին, 8-ի գիշերը և երեկոյան ժամերին հյուսիսային շրջաններում, օգոստոսի 9-10-ը ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում, օգոստոսի 11-ին առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ այն ձեռնարկատերերը, որոնք աշխատում են Իրանի հետ չեն կարողանա միաժամանակ բիզնես վարել Միացյալ Նահանգների հետ այն բանից հետո, երբ Վաշինգտոնը վերականգնել է պատժամիջոցները Թեհրանի դեմ:
ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանն այսօրվա ասուլիսին ասաց, որ մոտ 2-3 շաբաթ առաջ բաց նամակ են ստացել «Լույս» հիմնադրամի այն կրթաթոշակառուներից, ովքեր պետք է սովորեն աշխարհի լավագույն տասը համալսարաններում, և հիմնադրամի գործունեության դադարեցման պատճառով կանգնել են փաստի առաջ։
Արցախի Հանրապետության Ազգային ժողովի մի խումբ պատգամավորներ օգոստոսի 7-ին միջնորդություն-խնդրագիր են ներկայացրել Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազին՝ Արցախի առաջին և ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառված կալանավորումը փոխարինելու ազատությունից զրկելու հետ չկապված խափանման միջոցով:
«Հանրային քաղաքականության հետազոտությունների ազգային կենտրոնը» ՀՀ ՊՆ և Ոստիկանության կատարած գնումներում կոռուպցիոն ռիսկեր է նկատել: Այս մասին այսօր մամուլի ասուլիսում լրագրողներին հայտնեց կենտրոնի նախագահ Արտակ Մանուկյանը:
Հայ գրոսմայստերները մեկնարկում են Աբու Դաբիի միջազգային մրցաշարում:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևի հետ:
Ադրբեջանի Թովուզի շրջանում երկու քաղաքացի պայթել են ականի վրա և տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ ստացել:
Պորտուգալիայում անտառային հրդեհները մոտեցել են ժողովրդականություն վայելող Ալգարվե առողջարանին, լողափերը պատված են թանձր սեւ ծխով:
Նա պարզաբանեց նաև, թե ինչու է նախաձեռնության մեկնարկի օրը հայտարարել, որ կարևոր չէ, թե ինչպես է ծագել արցախյան հակամարտությունը։