Դոլարայնացման մակարդակը Հայաստանում՝ հունիսի վերջի դրությամբ
2018 թվականի հունիսին՝ մայիսի համեմատ, Հայաստանում դոլարայնացման մակարդակը ավանդների գծով հիմնական աճել է, վարկերի գծով՝ նվազել։
Այսպես, ըստ ՀՀ Կենտրոնական բանկի՝ 2017 թվականի հոկտեմբեր ամսվա տեղեկագրի, ռեզիդենտների արտարժութային ավանդների և փողի զանգվածի հարաբերակցությունը (D1) աճել է 0.1 տոկոսային կետով՝ 43.7%-ից հասնելով 43.8%-ի։
D2 չափանիշի գծով (ռեզիդենտների արտարժութային ավանդների և ռեզիդենտների ընդհանուր ավանդների հարաբերակցությունը) ունենք 0.4 տոկսային կետով աճ՝ 52.5%-ից 52.9%:
D3 չափանիշով (ռեզիդենտ ֆիզիկական անձանց արտարժույթով ցպահանջ ավանդների կշիռն է ռեզիդենտ ֆիզիկական անձանց ընդհանուր ցպահանջ ավանդներում) դոլարայնացման մակարդակն աճել է 0.3 տոկոսային կետով և 49.4%-ից հասել 49.7%-ի։
D4 (ռեզիդենտ ֆիզիկական անձանց արտարժույթով ժամկետային ավանդների կշիռն է ռեզիդենտ ֆիզիկական անձանց ընդհանուր ժամկետային ավանդներում) չափանիշի գծով կա 0.1 տոկոսային կետով աճ՝ 63.4%-ից 63.5%:
Իսկ վարկերի դոլարայնացման մակարդակը նվազել է 1 տոկոսային կետով։ Ռեզիդենտ իրական հատվածին արտարժույթով տրամադրված վարկերի և ռեզիդենտ իրական հատվածին տրամադրված ընդհանուր վարկերի հարաբերակցությունը (D5) մայիսի 60.1%-ից հունիսին հասել է 59.1%-ի։
Նշենք, սակայն, որ տարվա սկզբի համեմատ հունիսին դոլարայնացման մակարդակը բավականին ցածր է բոլոր 5 չափանիշների գծով։