Բաժիններ՝

Կառավարությունը զինվորական զորակոչից տարկետում տվեց մի քանի տասնյակ ուսանողների

Կառավարությունը շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 2018 թվականի ամառային զորակոչից մինչև 2020 և 2022 թվականների ամառային զորակոչը տարկետում տվեց կրթության և գիտության բնագավառում նշանակալի նվաճումներ ունեցող մի շարք քաղաքացիների:

Տարկետում ստացող ուսանողների թիվը հասնում է մի քանի տասնյակի: Նրանք ուսուցում են ստանում ինչպես հայաստանյան բուհերում, այնպես էլ Չիկագոյի, Քեմբրիջի, Բերքլիի, Լիոնի, Վոթերլոյի համալսարաններում, Լոնդոնի կայսերական քոլեջում և այլ հայտնի ուսումնական հաստատություններում:

Որոշման նպատակն է ապահովել գիտության և կրթության բնագավառների բնականոն գործունեությունը և զարգացումը, այդ բնագավառներում ներդրում ունեցող քաղաքացիներին իրենց գործունեությամբ անընդմեջ զբաղվելու հնարավորությունների իրացումը:

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031