Արայիկ Հարությունյանը՝ Կարեն Պետրոսյանին ՀՏՀ Գյումրու մասնաճյուղի տնօրենի պաշտոնակատար նշանակելու մասին
ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանն այսօր կառավարությունում լրագրողների հետ զրույցում ձեռնպահ մնաց «Նոր Հայաստան, Նոր Հայրապետ» շարժման առաջնորդ Կարեն Պետրոսյանին Հայաստանի տնտեսագիտական համալսարանի Գյումրու մասնաճյուղի տնօրենի պաշտոնակատար նշանակելու մասին որևէ մեկնաբանությունից։
«Եթե ես հիմա մտահոգություն հայտնեմ, ես կմիջամտեմ բուհերի աշխատանքին»,- ասաց նախարարը։
Ա.Հարությունյանը կոչ արեց չստիպել իրեն գործել նախորդ իշխանությունների տրամաբանությամբ և միջամտել բուհերի աշխատանքին։ Նա խոստացավ գնահատական հնչեցնել, երբ հարցերը լուծվեն։
Մանրամասները՝ տեսանյութում