Բաժիններ՝

Վիրահատությունից հետո Ազնավուրին դուրս են գրել հիվանդանոցից

Շառլ Ազնավուրը, որն ավելի վաղ վիրահատվել էր ուսի կոտրվածքի պատճառով, մայիսի 14-ին դուրս է գրվել փարիզյան հիվանդանոցից: Ինչպես հայտնել է France Info պորտալը, 93-ամյա երգիչը հիվանդանոցից դուրս է եկել վիրակապված ձախ ձեռքով: Ֆիքսող սարքը Ազնավուրը պետք է կրի մինչեւ ամսվա վերջը:

Ազնավուրը Ֆրանիսիայի հարավի Նիմ քաղաքում հոսպիտալացվել էր այն բանից հետո, երբ ընկել էր Ֆրանսիայի հարավ-արեւելքի Մուրիես կոմունայում գտնվող իր տանը:

Ինչպես հիշեցնում է ՌԻԱ Նովոստին, ապրիլի վերջին Ազնավուրն անբավարար ինքնազգացողության պատճառով չեղյալ էր հայտարարել իր ելույթները Ռուսաստանում: Դրանից հետո նա վերադարձել էր Փարիզ, եւ նրա վիճակը լավացել էր:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս