Ֆիննախում չկան կադրային փոփոխություններ և գործառույթների իրականացման շեղումներ. նախարարության հերքումը

ՀՀ ֆինանսների նախարարությունը հերքում է հայկական «Ժամանակ» օրաթերթի հրապարակած տեղեկությունն այն մասին, թե իբր նախկին նախարար Վարդան Արամյանը կոչ է արել նախարարության աշխատակիցներին իր օրինակով աշխատանքից ազատման դիմումներ գրել: Ներկայացնում ենք նախարարության հերքումն ամբողջությամբ.

«Ժամանակ» թերթից տեղեկանում ենք, որ ֆինանսների նախկին նախարար Վարդան Արամյանը կոչ է արել իր ղեկավարած հաստատության աշխատակիցներին իր օրինակով աշխատանքից ազատման դիմումներ գրել և վստահեցրել է, որ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը շատ շուտով ձախողվելու է, և իրենք 2-3 ամսից վերադառնալու են իրենց առօրյա աշխատանքին:

Ի գիտություն. բացի ՀՀ ֆինանսների նախկին նախարար Վարդան Արամյանից՝ որևէ աշխատակից աշխատանքից ազատման դիմում չի գրել:

Ավելին, իշխանության փոփոխությամբ պայմանավորված՝ նախարարության աշխատակազմում ոչ միայն չկան կադրային փոփոխություններ, այլև չկան գործառույթների իրականացման շեղումներ: Լուրը դուրս է տրամաբանությունից նաև այն պատճառով, որ նորանշանակ նախարար Ատոմ Ջանջուղազյանը ՀՀ ֆինանսների նախկին փոխնախարարն է, ով իրականացրել է իր գործառույթները հենց Արամյանի պաշտոնավարման ընթացքում:

Հայտնում ենք, որ առնվազն տարակուսած ենք թերթի նման լուրից, ինչն ամբողջությամբ ոչ միայն չի համապատասխանում իրականությանը, այլև զրպարտություն է և առնվազն անբարեխիղճ լրագրողի անհասկանալի միտում»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031