Կարաչենցովը Իսրայելից Մոսկվա է վերադարձել ճարագայթային թերապիայի բուժընթացից հետո
Մայիսի 18-ին դերասան Նիկոլայ Կարաչենցովը Իսրայելից Մոսկվա է վերադարձել ճառագայթային թերապիայի բուժընթացից հետո եւ անմիջապես հոսպիտալացվելու է Մոսկվայում բուժզննման եւ քիմիաթերապիայի սեանս անցնելու համար: Այդ մասին ՏԱՍՍ-ին պատմել է դերասանի որդին՝ Անդրեյ Կարաչենցովը:
Մարտի վերջին Նիկոլայ Կարաչենցեւը կնոջ՝ Լյուդմիլա Պորգինայի հետ միասին մեկնել էր Իսրայել թոքի վրա չարորակ նորագոյացության դեմ ճառագայթային թերապիա անցնելու համար, որը հայտնաբերվել էր անցյալ տարվա աշնանը: Կես տարվա ընթացքում դերասանը հաջողությամբ քիմիաթերապիայի վեց բուժընթաց է անցել ՌԴ մայրաքաղաքի կլինիկաներից մեկում: «Նրանք տեղ են հասել, ամեն ինչ նորմալ է:
Այժմ հայրիկին անմիջապես կտանեն հիվանդանոց՝ Իսրայելից հետո հետազոտվելու համար: Պլանավորվում է ճառագայթային թերապիայից հետո անցկացնել քիմիաթերապիա»,-պատմել է Անդրեյ Կարաչենցովը: Նրա խոսքով՝ Իսրայելում ճառագայթային թերապիայի բուժընթացն ավարտելուց հետո արված նկարումը ցույց է տվել, որ ուռուցքն զգալիորեն փոքրացել է: