
Կարճաղբյուրում գայլերը ոչխարներ են հոշոտել

Մայիսի 18-ին, ժամը 09:17-ին «911» ծառայությանը տեղեկություն է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Կարճաղբյուր գյուղի «Չամռլու» կոչվող սարում գայլերը հոշոտել են ոչխարներին:
Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:
Պարզվել է, որ ս.թ. մայիսի 17-ին գայլերը հոշոտել են 14, վնասել` 25 ոչխար: 31 ոչխար էլ կորել է:
Տեղեկատվությունը փոխանցվել է ՀՀ ԱԻՆ ՓԾ ՃԿԱԿ-ում գյուղատնտեսության և բնապահպանության նախարարությունների ներկայացուցիչներին:
Դեպքի վայր է ժամանել Կարճաղբյուրի համայնքապետարանի հանձնաժողովը՝ վնասի չափի ճշգրտում իրականացնելու համար: