
Վատիկանը դանդաղ գործողության ռումբ է որակել գոյություն ունեցող ֆինանսական համակարգը

Վատիկանը քննադատության է ենթարկել աշխարհում գոյություն ունեցող ֆինանսական համակարգը, մասնավորապես, վարկային դեֆոլտային սվոպները (CDS), որոնք թույլ են տալիս ներդրումներն ապահովագրել հանձնառությունների չկատարումից, այն որակել է դանդաղ գործողության ռումբ: Այդ մասին հայտնել է Bloomberg գործակալությունը:
«CDS-ի շուկան 2007 թվականի ֆինանսական ճգնաժամից հետո ըստ չափի զուգադրելի էր ամբողջ աշխարհի համախառն ներքին արդյունքին: Նման կարգի պարտավորագրերի չվերահսկվող տարածումը խթանում է ռիսկային ֆինանսավորումը, երրորդ կողմի սնանկացման դրույքները, ինչն անընդունելի է բարոյական տեսակետից»,- ասված է Վատիկանի փաստաթղթում:
Բացի դրանից, կաթոլիկ եկեղեցու հոգեւոր պետերի կարծիքով՝ այդ ֆինանսական գործիքները դեպի իրենց են ձգում վարկերն ու ներդրումները, որոնք նախատեսված են իրական տնտեսության համար: Հիմնախնդիրը բարդանում է այն հանգամանքով, որ դերիվատների (ածանցուկների) շուկան թույլ է կարգավորվում: Ամերիկացի միլիարդատեր-ներդրող Ուորեն Բաֆետը 2003 թվականին դերիվատներն անվանել է «զանգվածային ոչնչացման ֆինանսական զենք» եւ երկյուղներ է հայտնել դրանց չկարգավորվող տարածման կապակցույթամբ, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: