Վթար «Ադորա» ռեստորանային համալիրի մոտ. կան տուժածներ

Մայիսի 18-ին, ժամը 13:13-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Եղվարդի խճուղում՝ «Ադորա» ռեստորանային համալիրի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ: Անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր են մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և ՀՀ ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ բախվել են «Nissan Skyline» (վարորդը՝ Բ. Ե.) և «Opel Astra G» (վարորդը՝ Հ. Հ.) մակնիշների ավտոմեքենաները, ինչի հետևանքով «Opel Astra G» մակնիշի ավտոմեքենան գլխիվայր շրջվել է:

Բախման հետևանքով ավտոմեքենաների վարորդները ստացել են տարբեր բնույթի վնասվածքներ: Վերջիններիս շտապօգնության աշխատակիցները տեղում ցուցաբերել են առաջին բուժօգնություն:

Կտրվի լրացուցիչ տեղեկություն:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031