Մեծ Բրիտանիայի խորհրդարանն ընդունեց իր «Մագնիտսկու օրենքը»

Մեծ Բրիտանիայի խորհրդարանի Համայնքների պալատը վերջին ընթերցմամբ ընդունել է օրենք պատժամիջոցների մասին՝ դրանում ներառելով «Մագնիտսկու օրենքի» իր տարբերակը եւ Բրիտանիայի անդրծովյան տարածքների օֆշորներում ֆիրմաների սեփականատերերի անունների բացահայտման մասին հոդվածը: Այս ամենը կոչված է օգնելու տարբեր երկրներից, այդ թվում՝ Ռուսաստանից, կուռուպցիոներների դեմ պայքարին, տեղեկացնում է BBC-ին:

«Մագնիտսկու ուղղումը», որը երրորդ ընթերցմամբ ընդունվել է «Պատժամիջոցների եւ փողերի լվացման դեմ պայքարի մասին» օրենքում, Մեծ Բրիտանիայի կառավարությանը թույլ կտա մերժել այն անձանց այցագրերը եւ մուտքը երկիր, որոնք մեղադրվել են մարդու իրավունքների կոպիտ խախտումների եւ կոռուպցիայի մեջ:

Առաջինը «Մագնիտսկու ակտը» վեց տարի առաջ ընդունել է Միացյալ Նահանգները, այնուհետեւ նրա օրինակին հետեւել են Կանադան եւ Եվրոպայի մի քանի երկրներ: Օրենքն անվանվել է ի պատիվ ռուս իրավաբան Սերգեյ Մագնիտսկու, որը մահացել է քննչական մեկուսարանում:

Տեսանյութեր

Լրահոս