Եվրամիության հայտարարությունը Հայաստանի վերջին զարգացումների կապակցությամբ

Եվրոպական միությունը վերահաստատում է իր աջակցությունը զարգացած եւ ժողովրդավարական հասարակություն ստեղծելու Հայաստանի ջանքերին: Այս մասին Հայաստանում վերջին զարգացումների կապակցությամբ ասվում է ԵՄ արտաքին քաղաքականության ծառայության ներկայացուցիչ Մայա Կոսյանչիչի հայտարարության մեջ:

«Չափազանց կարեւոր է, որ բոլոր ներգրավված կողմերը, ներառյալ իրավապահ մարմինները եւ նրանք, ովքեր իրականացնում են հավաքների եւ խոսքի ազատության իրենց իրավունքը,  խուսափեն առճակատումից եւ զսպվածություն եւ պատասխանատվություն ցուցաբերեն, ինչպես վերջին օրերին:

Եվրամիությունը շարունակում է բոլոր շահագրգիռ կողմերին, ներառյալ քաղաքացիական հասարակությանը բազմակողմ երկխոսության խրախուսել՝ հաշվի առնելով նոր կառավարության ժողովրդավարական ձեւավորումը՝ Սահմանադրության եւ բոլոր հայերի շահերին համապատասխան», – ասվում է հայտարարության մեջ:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031