
Ֆելիքս Ցոլակյանը կդիտարկվի որպես ԱԱԾ ղեկավարի թեկնածու. Արարատ Միրզոյան

«Ելք» խմբակցության պատգամավոր Արարատ Միրզոյանն անդրադառնալով ՀՀԿ խմբակցությունից վարչապետի պաշտոնում Նիկոլ Փաշինյանի թեկնածությանը կողմ քվեարկած միակ պատգամավոր Ֆելիքս Ցոլակյանին ՝ ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Ընկերներս անդադար գրում են՝ Ֆելիքս Ցոլակյանին նշանակեք ԱԱԾ ղեկավար։ Նախ՝ մեծագույն հարգանքներս իրեն։ Մեծագույն։ Երկրորդ։ Կդիտարկենք, ժողովուրդ ջան, անպայման կդիտարկենք»: