ԱԺ նիստը չկայացավ. գրանցվել է 27 պատգամավոր

Այսօր ԱԺ նիստը տապալվեց՝ քվորում չլինելու պատճառով: 105 պատգամավորներից նիստին մասնակցում էր ընդամենը 27 պատգամավոր:

Արա Բաբլոյանը հայտարարեց, որ ԱԺ կանոնակարգ օրենքի համաձայն, 4 ժամ հետո կրկին կհրավիրվի ԱԺ նիստ:

«Նշված ժամկետում նիստի իրավազորությունն ապահովելու դեպքում նիստը նախագահողը պատգամավորներին տեղեկացնում է նիստը սկսելու մասին: Չապահովման դեպքում նիստերը համարվում են չկայացած»,- ասաց Բաբլոյանը:

«Ծառուկյան» խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյան նշեց, որ քանի որ երկրում աննախադեպ իրավիճակ է, հետևաբար իրենք հայտարարում են քաղաքական բոյկոտ և այս 4-օրյա աշխատանքներին չեն մասնակցելու:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031