Բաժիններ՝

Դամասկոսը և զինված ընդդիմությունը պայմանավորվել են Հոմսից զինյալների դուրսբերման շուրջ. SANA

Սիրիայի իշխանությունները զինված ընդդիմության հետ համաձայնություն են ձեռք բերել Հոմս նահանգային կենտրոնի (գտնվում է Դամասկոսից 165 կմ հեռավորության վրա) հյուսիսային արվարձաններից նրա կազմավորումների դուրսբերման շուրջ: Այդ մասին հայտնել է SANA գործակալությունը:

Ըստ նրա տեղեկատվության՝ զինյալները պարտավոր են 48 ժամվա ընթացքում սիրիական բանակին հանձնել ծանր ու միջին սպառազինությունը, համազարկային կրակի ռեակտիվ համակարգերը, զրահատեխնիկան եւ փոխադրամիջոցները:

Նաեւ նրանք կհանձնեն ականադաշտերի ու ստորգետնյա անցումների քարտեզները եւ ցույց կտան զինամթերքի պահեստների գտնվելու վայրերը: Անօրինական կազմավորումներն իրենց ձեռքում են պահում Հոմսից 10-12 կմ շառավղով գտնվող Ռաստան, Թալբիսա եւ Էլ Հոուլա քաղաքները, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս