ՀՀ նորընտիր վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է շնորհավորական ուղերձներ ստանալ:
Բրյուսելում 57 տարեկան հասակում վախճանվել է բելգիացի հայտնի երգչուհի Մորանը (Կլոդին Լյույպերտս):
ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ Գյումրի քաղաքում 42-ամյա տղամարդու մահվան դեպքի առթիվ:
Մայիսի 8-ի ցերեկը, մայիսի 9-13-ը ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում` 15-20 մ/վ արագությամբ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ:
Մեծի Տանն Կիլիկիո Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա կաթողիկոսը շնորհավորել է ՀՀ նորընտիր վարչապետ Նիկոլ Փաշինյանին:
Սիրիական ընդդիմության զինված խմբավորումներն սկսել են իրենց կազմավորումների դուրսբերումը Հոմս նահանգային կենտրոնի հյուսիսային արվարձաններից:
Ժամը 14։10–ի սահմաններում Էրեբունի փողոցում՝ թիվ 11 շենքի դիմաց, բախվել են Mercedes մակնիշի 07 NS 777 համարանիշի, BYD մակնիշի 34 DS 340 համարանիշի և Opel մակնիշի 35 ND 614 համարանիշի ավտոմեքենաները։
«Ես առաջիկա կես ժամվա ընթացքում պաշտոնապես կստանձնեմ ՀՀ վարչապետւի պարտականությունները, որից հետո կլսեմ զեկույց՝ զինված ուժերի և ազգային անվտանգության մարմինների ներկայացուցիչներից՝ ՀՀ անվտանգային միջավայրի մասին, և կանցնեմ իմ պարտականությունների կատարմանը»:
«Բրավո՜, հայ ժողովուրդ»,- այսօր Հանրապետության հրապարակում հայտարարեց Ֆրանսահայ հայտնի երգչուհի Ռոզի Արմենը: Հիշեցնենք, որ այսօր ՀՀ վարչապետ է ընտրվել «Իմ քայլը» նախաձեռնության առաջնորդ, պատգամավոր Նիկոլ Փաշինյանը:
ՀՀ վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանն այսօր ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին դիմում է ներկայացրել առաջին փոխվարչապետի պաշտոնակատարի պարտականությունների կատարումը դադարեցելու վերաբերյալ:
ՀՀ վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանի որոշմամբ՝ Վահե Ստեփանյանն ազատվել է Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավարի պաշտոնից։
«Հաղթանակն այն չէ, որ ես ընտրվել եմ ՀՀ վարչապետ, այլ այն է, որ դուք եք որոշել, թե ով լինի ՀՀ վարչապետ։ Կապ չունի, թե ով կլինի ՀՀ վարչապետ, այսօր և սրանից հետո միայն մի սուբյեկտ իրավունք ունի որոշելու, թե ով լինի իշխանության մեջ և այդ սուբյեկտը ՀՀ քաղաքացին է»,- Հանրապետության հրապարակում այս մասին հայտարարեց ՀՀ նորընտիր վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
ՀՀ վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանի որոշմամբ՝ Միքայել Հարությունյանն ազատվել է գլխավոր ռազմական տեսուչի պաշտոնակատարի պաշտոնից:
ՀՀ վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանի որոշմամբ՝ Ալեքսան Հարությունյանն ազատվել է վարչապետի գլխավոր խորհրդականի պաշտոնակատարի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն։
«Մենք կողմ քվեարկեցինք, էլ ի՞նչ եք ուզում: Է՞դ չէր ուզում մեր ժողովուրդը, մենք էլ ժողովրդի ասածը արեցինք, վայ»,- այսօր ԱԺ հատուկ նիստից հետո լրագրողներին հայտարարեց ՀՀԿ-ական պատգամավոր Սամվել Ալեքսանյանը` մեկնաբանելով վարչապետի ընտրության ժամանակ իր քվեարկությունը:
ՀՀ վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանի որոշմամբ՝ Արտակ Դավթյանն ազատվել է պաշտպանության նախարարի տեղակալի պաշտոնից:
«Իմ ելույթում բարի ցանկություն կար, որը տանում է դեպի երջանկություն, բայց` ինչպե՞ս և ո՞նց, չլսեցիք: Աստված տա, մեր մտահոգությունները փարատվեն»,- այսօր ԱԺ հատուկ նիստից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀԿ խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:
ՀՀ նորընտիր վարչապետ Նիկոլ Փաշինյանը ժամանեց Հանրապետության հրապարակ։ Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը մոտեցավ, շնորհավորեց Փաշինյանին, նրանք գրկախառնվեցին։
Գործարարներ եւ բարերարներ Ռուբեն Վարդանյանն ու Նուբար Աֆեյանն այսօր հանդես են եկել հատուկ ուղերձով՝ շնորհավորելով Նիկոլ Փաշինյանին Հայաստանի վարչապետ ընտրվելու առիթով, «որն արտահայտում է Հայաստանի ժողովրդի կամքը` հրատապ եւ վճռական փոփոխությունների հասնելու ճանապարհին»: Ուղերձում ասված է.
Ուղիղ միացում՝ Հանրապետության հրապարակից. Նիկոլ Փաշինյանը միացավ ժողովրդին
Իրանի նախագահ Հասան Ռոուհանին մայիսի 8-ին հայտարարել է, որ Իսլամական Հանրապետության արտաքին քաղաքականության հիմքը կառուցողական հարաբերություններն են աշխարհի հետ:
«Ես ուզում եմ ճիշտ հասկանաք, երբ ասում ենք`ազգային համերաշխություն և միասնություն, դա չի նշանակում, որ բոլորս ամեն ինչի մասին նույն կերպ ենք մտածում, բոլորիս տեսակետները նույնական են և քննադատությունը համարվում է ազգային միասնության խաթարում»:
ՀՀ Ազգային ժողովը հրապարակել է վարչապետի պաշտոնում Նիկոլ Փաշնինյանի ընտրության քվեարկության արդյունքները:
Հետազոտող Արթուր Ղազինյանի համար, ով հիշեցնում է, որ Մոսկվան ուշադիր հետևում է տեղի ունեցող զարգացումներին, Նիկոլ Փաշինյանը կարող է ժողովրդավարացնել Հայաստանը:
ՀՀ պաշտպանության փոխնախարար Արտակ Զաքարյանը հրաժարականի դիմում է ներկայացրել։
«Մեր դիրքորոշման մեջ բովանդակային առումով փոփոխություն չի կարող լինել։ Ավելին, մենք այսօր ոչ միայն սատարում ենք Նիկոլ Փաշինյանի թեկնածությունը, այլև առաջադրել ենք նրան վարչապետի պաշտոնում»,- այսօր խորհրդարանում այս մասին ասաց ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը՝ նկատելով, որ Փաշինյանի ընտրությունը կարող էր մեկ շաբաթ առաջ լինել։
Հարգելի՛ քաղաքացիներ, Այսօրվանից ես դադարեցնում եմ Վարչապետի պաշտոնակատարի լիազորությունների կատարումը։
ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար, ՀՀ վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը քվեարկությունից առաջ իր եզրափակիչ ելույթում նշեց, որ չի ուզում բանավիճել, թե արդյոք ՀՀ-ում կա՞ ատելության մթնոլորտ, քարոզ, թե՞ ոչ.
ՀՀ վարչապետին առընթեր ազգային անվտանգության ծառայության և ՀՀ պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչության աշխատակիցների կողմից ձեռնարկված համատեղ միջոցառումների արդյունքում բացահայտվել է անդրազգային հանցավորության նոր դրսևորում՝ համացանցի միջոցով թմրամիջոցների ապօրինի շրջանառության նոր եղանակ։
Հանրապետական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն Ազգային ժողովի հատուկ նիստին վարչապետի ընտության քվեարկությունից առաջ իր ելույթում ասաց, որ այսօր առավոտյան մի փոքր խուճապ կար: