«Երբեմն պետք է գնալ զիջումների».Էդուարդ Շարմազանով

«Իմ ելույթում բարի ցանկություն կար, որը տանում է դեպի երջանկություն, բայց` ինչպե՞ս և ո՞նց, չլսեցիք: Աստված տա, մեր մտահոգությունները փարատվեն»,- այսօր ԱԺ հատուկ նիստից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀԿ խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:

Ըստ նրա` անկախ ՀՀԿ-ի քվեարկությունից, իրենց հավաքական կարծիքը Փաշինյանի լիդերության, վարչապետության վերաբերյալ չեն փոխել, բայց կան իրողություններ, որոնց հետ ՀՀԿ-ն չի կարող հաշվի չնստել.

«Իրողությունների հետ հաշվի չնստելը կարող է հանգեցնել քաղաքական ճգնաժամի, իսկ քաղաքական ուժը, որն իրեն համարում է պետական գաղափարախոսության կրող, միայն վերմակն իր վրա գցելով չէ, երբեմն պետք է գնալ զիջումների` շատ լավ հասկանալով, որ դա է այս պահին իրական ճանապարհը»:

Հարցին` ՀՀԿ-ն կպահպանի՞ մեծամասնությունը, Է.Շարմազանովը պատախանեց. «Իսկ որևէ մեկը կասկածո՞ւմ է»:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս