Խոշոր ու ողբերգական ավտովթար Երևանում. կա 1 զոհ, 4 վիրավոր

Այսօր՝ մայիսի 8-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 14։10–ի սահմաններում Էրեբունի փողոցում՝ թիվ 11 շենքի դիմաց, բախվել են Mercedes մակնիշի 07 NS 777 համարանիշի, BYD մակնիշի 34 DS 340 համարանիշի և Opel մակնիշի 35 ND 614 համարանիշի ավտոմեքենաները։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի մահացել է, իսկ դեպքի վայրում հավաքվածների ասելով՝ 4 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն։

Ֆոտոլրագրողը հայտնում է. քանի որ վթարի հետևանքով, ցավոք, մահ է արձանագրվել, դեպքի վայր են ժամանել Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության խումբը՝ վարչության պետի տեղակալ Արտաշես Վանյանի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Մանվել Մուրադյանի գլխավորությամբ։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Տեսանյութեր

Լրահոս