«Շատ ազդված և տպավորված եմ ձեր թավշյա հեղափոխությունով». Ռոզի Արմենը հրապարակում շնորհավորեց Նիկոլ Փաշինյանին

«Բրավո՜, հայ ժողովուրդ»,- այսօր Հանրապետության հրապարակում հայտարարեց Ֆրանսահայ հայտնի երգչուհի Ռոզի Արմենը: Հիշեցնենք, որ այսօր ՀՀ վարչապետ է ընտրվել «Իմ քայլը» նախաձեռնության առաջնորդ, պատգամավոր Նիկոլ Փաշինյանը:

Ռոզի Արմենն ասաց, որ ինքը շատ հպարտ է հայ ժողովրդով. «Շատ ազդված և տպավորված եմ ձեր թավշյա հեղափոխությունով: Հայ ազգը ցույց տվեց ամբողջ աշխարհին ճիշտ օրինակը: Ես հույսով եմ, որ ամբողջ աշխարհի հայերը կգան Հայաստան»:

Նա շնորհավորեց Ն. Փաշինյանին՝ նշելով, որ ամբողջ ժողովուրդը հետևեց նրան, ու հիմա հույս են կապում նրա հետ, որ նա մեծ փոփոխություններ կանի երկրում:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031