
«Հաղթանակն այն չէ, որ ես ընտրվել եմ ՀՀ վարչապետ, այլ այն է, որ դուք եք որոշել, թե ով լինի ՀՀ վարչապետ». Նիկոլ Փաշինյան

«Հաղթանակն այն չէ, որ ես ընտրվել եմ ՀՀ վարչապետ, այլ այն է, որ դուք եք որոշել, թե ով լինի ՀՀ վարչապետ։ Կապ չունի, թե ով կլինի ՀՀ վարչապետ, այսօր և սրանից հետո միայն մի սուբյեկտ իրավունք ունի որոշելու, թե ով լինի իշխանության մեջ և այդ սուբյեկտը ՀՀ քաղաքացին է»,- Հանրապետության հրապարակում այս մասին հայտարարեց ՀՀ նորընտիր վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նա նշեց, որ այսուհետ ժողովուրդը պետք է հոգ տանի, որ բոլոր բարձր պաշտոն զբաղեցնողներն ազնիվ և անմնացորդ ծառայեն ժողովրդին. «Հակառակ դեպքում ժողովուրդը պետք է անի իր քայլը, այնպես ինչպես արեց 2018թ. ապրիլին։ Եվ ուրեմն՝ ստանձնելով ՀՀ վարչապետի պաշտոնը, հայտարարում եմ, որ ծառայում եմ հայ ժողովրդին, ՀՀ քաղաքացիներին, Արցախի Հանրապետությանը, ՀՀ-ին»։