Կարեն Կարապետյանն պաշտոնից ազատել է պաշտպանության նախարարի տեղակալներին

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանի որոշմամբ՝ Արտակ Դավթյանն ազատվել է պաշտպանության նախարարի տեղակալի պաշտոնից:

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով և «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 7-րդ հոդ-վածի 8-րդ մասով՝

Արտակ Դավթյանին ազատել պաշտպանության նախարարի տեղակալի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն»,- ասված է որոշման մեջ: Կարեն Կարապետյանի մեկ այլ որոշմամբ՝ Արտակ Զաքարյանն ազատվել է պաշտպանության նախարարի առաջին տեղակալի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031