Հայաստան. «Ռուսաստանն ունի լծակներ ստանալու համար այն, ինչ ուզում է»

Հետազոտող Արթուր Ղազինյանի համար, ով հիշեցնում է, որ Մոսկվան ուշադիր հետևում է տեղի ունեցող զարգացումներին, Նիկոլ Փաշինյանը կարող է ժողովրդավարացնել Հայաստանը:

Փողոցի կողմից աջակցվող Նիկոլ Փաշինյանն այս երեքշաբթի ընտրվելու է Հայաստանի խորհրդարանի կողմից: Երևանի պետական  համալսարանի Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնի տնօրեն Արթուր Ղազինյանը լավատեսորեն է վերաբերվում նոր վարչապետի ունակությանը՝ կյանքի կոչել երկար սպասված բարեփոխումները:

Ինչո՞ւ Նիկոլ Փաշինյանը չի ընտրվել վարչապետ մայիսի 1-ին:

Բացի ներքին դերակատարներից, եղել են նաև արտաքին դերակատարներ, մասնավորապես`Ռուսաստանը, որը պետք է վստահ լիներ, որ նոր վարչապետը կհարգի Հայաստանի կողմից ստանձնած միջազգային պարտավորությունները: Ահա թե ինչու շատ պատգամավորների հարցերը վերաբերում էին Եվրասիական տնտեսական միությանը (ԵԱՏՄ), Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը (ՀԱՊԿ), տարածաշրջանային անվտանգությանը, քաղաքական և տնտեսական համագործակցությանը:

Կարդացեք նաև

Բացի այդ, իշխող Հայաստանի Հանրապետական ​​կուսակցությունը (ՀՀԿ) հիմնավոր կասկածներ ունի, որ Փաշինյանը ցանկանում է պառակտել իրենց խմբակցությունը: Այդպիսով, նրանք պետք է ցույց տային, որ կուսակցությունը համախմբված է: Բայց երբ հաջորդ օրը տեսան, որ ամբողջ երկիրը գործադուլ էր անում, հասկացան, որ այլևս «իշխանություն չունեն»:

Դիմադրությունն անիմաստ էր: Խորհրդարանում իրենց մեծամասնությունը պահպանելու միակ միջոցը նրանց ձեռքերը վայր դնելն էր: Այդ իսկ պատճառով էլ երեքշաբթի օրը նրանք խոստացան քվեարկել Փաշինյանի օգտին:

Ո՞րն է եղել Կրեմլի դերը, որը պաշտոնապես անկողմնակալ է մնում Հայաստանի ներքաղաքական իրավիճակին միջամտելուց  Իրականում Ռուսաստանը եղել և մնում է էական շարժիչ ուժ:

Այն ապահովում է իր աշխարհաքաղաքական և տնտեսական շահերը, մասնավորապես՝ «Գազպրոմի» մենաշնորհը, որը Հայաստանի օրենսդրությամբ ամրագրված է 30 տարով: Մոսկվան պետք է ապագա վարչապետին պահի իր ձեռքի տակ: Հայաստանը պետք է մնա իր հսկողության տակ, չհեռանա Եվրասիական տնտեսական միությունից և ՀԱՊԿ-ից: Այս կազմակերպությունների նպատակահարմարության  հարցադրումը կարող է նախադեպ ստեղծել և վարկաբեկել դրանք: Մնացածը պակաս  կարևոր է: Կրեմլը միշտ էլ կգտնի աջակից կուսակցություններ և քաղաքական գործիչներ՝ նրանց հովանավորելու համար,  նա կարող է աշխատել ցանկացած իշխանության հետ, քանի որ ունի անհրաժեշտ քաղաքական, տնտեսական և աշխարհաքաղաքական լծակներ, որպեսզի ստանա այն, ինչ ուզում է Հայաստանից:

Միևնույն ժամանակ Կրեմլը պատճառ ունի անհանգստանալու, քանի որ մարդիկ սկսել են արտահայտել իրենց կամքը և հաղթել մարտահրավերները: Այս օրինակը կարող է վարակիչ լինել …

Որո՞նք են լինելու նոր վարչապետի առաջին քայլերը: 

Փաշինյանի հիմնական նպատակն է՝ երաշխավորել թափանցիկ և արդար ընտրություններ, որոնք պետք է տեղի ունենան վեց ամսից մեկ տարի  ժամանակահատվածում: Նա կփորձի գալ փոխհամաձայնության և կներկայացնի այնպիսի օրինագծեր, որոնք ընդունելի կլինեն բոլոր կողմերի համար: Ընտրական օրենսգրքի և ժողովրդավարական համակարգի գործունեության համար անհրաժեշտ այլ օրենքների բարեփոխումները ևս, որոնք չպետք է հանդիպեն էական խոչընդոտների:

Խորհրդարանում շարունակելու է գերակշռել իր քաղաքական թշնամին  Արդյո՞ք վտանգ չկա աշխատանքների դիվերսիֆիկացման: 

Ես այդպես չեմ կարծում: Փաշինյանը ստիպված կլինի հիմնավորել բոլոր օրենքները, խորհրդարանական քննարկումները տեղի կունենան կենդանի, հանրային ուշադրության ներքո: Պատգամավորները ստիպված կլինեն քվեարկել՝ ընդհանուր շահից ելնելով։ Կարծում եմ, որ ընտրվածների մեծամասնությունը, այդ թվում՝ «օլիգարխները», որոնք աչքի են ընկել ոչ գովելի գործունեությամբ, չեն գնա նման հզոր վարչապետի դեմ և կցանկանան մնալ աննկատ:

Ես լավատես եմ․ համոզված են, որ մինչև վաղաժամ ընտրությունները խորհրդարանը շատ արդյունավետ կաշխատի:Չնայած դրան՝ ես կարծում եմ, որ, երբ հայտնի էյֆորիան մի փոքր անցնի, Փաշինյանի ընդդիմությունը կփորձի վերցնել ռևանշ և  հեռացնել նրանց, ձեռք բերել  մեծամասնություն, որը, կարծես, ինձ համար փոխզիջումային տարբերակ է:

Փաշինյանը ստանձնում է երկիրը ծանր տնտեսական վիճակում, որտեղ բնակչության 30%-ն ապրում է աղքատության գծից ցածր: Ինչպե՞ս նա կլուծի այդ ցավոտ խնդիրները:

Մենք պետք է վերացնենք կոռուպցիան և մենաշնորհները, պետական ​​հովանավորչությունը, շուկայի ազատականացումը և մարդկանց աշխատելու հնարավորություն տանք: Այսօր պետությունը միջամտում է տնտեսությանը` մենաշնորհներ սահմանելով բոլոր բնագավառներում և խոչընդոտելով մյուսների զարգացումը:

Այդ պատճառով առաջանում է աղքատություն և զանգվածային արտագաղթ, քանի որ անարդարության և անհավասարության այս մթնոլորտում մարդիկ իրենց երեխաների համար ապագա չեն տեսնում: Կարծում եմ՝ դժվար չի լինի փոխել տնտեսական իրավիճակը. Փաշինյանը խոստացել է, որ վերջ կդնի մենաշնորհներին և կխթանի ազատ շուկան: Մաքսային և հարկային մարմինները կդադարեն սատարել ընտրյալ գործարարներին: Փաշինյանը չի ծառայում քաղաքական էլիտային, այդ իսկ պատճառով նա պետք է գործի ժողովրդի կամքի հիման վրա՝ պահպանելով իր ողջ լեգիտիմությունը:

www.liberation.fr

Տեսանյութեր

Լրահոս