
«Գահերի խաղի» աստղը նկարահանվել է Vanity Fair հանդեսի ֆոտոշարքում

Բրիտանացի դերասանուհի Էմիլյա Քլարքը, որը Դեյեներիսի դերով հայտնի է «Գահերի խաղը» ֆիլմում, բիզնես-լեդիի կերպարում նկարահանվել է Vanity Fair հանդեսի ֆոտոսեսիայում:
Ֆոտոսեսիային նվիրված հոլովակում դերասանուհին, պահպանելով լուրջ դեմք, պնդում է, որ հոսքային լուսանկարները «ամենակարեւորն է», ինչ տեղի է ունեցել իմ կյանքում, եւ որ նկարահանումներին մասնակցությամբ նա իր համար «նոր նշաձող» է սահմանել:
«Հավանաբար, ես ամենից շատ հայտնի եմ «Գահերի խաղով», բայց կա նաեւ, դուք գիտեք, Հանա Սոլոյի մասին ֆիլմը, որը նոր է թողարկվել: Բայց ես վստահ եմ, որ հոսքային ֆոտոները հենց այն է, ինչի շնորհիվ ինձ երբեք չեն մոռանա»,-պնդում է նա:
Քլարքի մարմնավորած կերպարների թվում են՝ բիզնես-լեդի Բարբարան եւ գլխավոր տնօրեն Սալին, որը «սիրում է գծանկարներ ու դիագրամներ», հաղորդել էՌԻԱ Նովոստին: