Բաժիններ՝

Հայաստանը 8-ից 6-րդ տեղն է բարձրացել բանկային վնասաբեր ծրագրերի գրոհների ենթարկված երկրների շարքում

Հայաստանի օգտատերերի 1.4%-ը 2018 թվականի հունվար-մարտին ենթարկվել է բանկային վնասաբեր ծրագրերով վարակման փորձերի։ Այդ ցուցանիշով Հայաստանը զբաղեցրել է 6-րդ տեղն աշխարհի երկրների շարքում։ 2017 թվականի նույն ժամանակահատվածում այդ ցուցանիշները կազմել են, համապատասխանաբար, 0.89% և 8-րդ տեղ։ Այս մասին են վկայում «Կասպերսկի Լաբորատորիա» ընկերության տվյալները, որոնք ստացվել են Kaspersky Security Network-ի (KSN) օգնությամբ։


Ամբողջ աշխարհում օգտատերերին գրոհած բանկային վնասաբեր ծրագրերի շրջանում առաջատարն է ZeuS (կամ Zbot) տրոյական ծրագրերի ընտանիքը, որին բաժին է հասել վարակման փորձերի 28%-ը։ Դրան հետևում է Nymaim շորթող-բանկային տրոյական ծրագրերի ընտանիքը՝ 20.3%, ինչպես նաև Caphaw (15.2%) և SpyEye (11.9%) վնասաբեր ծրագրերը։ Մնացած վնասաբեր ծրագրերի (հիմնականում՝ տրոյական) բաժինը 5%-ից փոքր է։

«Հայաստանում օգտատերերի սարքերի վրա բանկային վնասաբեր ծրագրերի գրոհների քանակի աճը վկայում է այն մասին, որ երկիրն ավելի հետաքրքիր է դարձել ամբողջ աշխարհի կիբեռհանցագործների համար։ Այդ հանգամանքը պետք է զգաստացնի ինչպես ֆինանսական կազմակերպություններին, այնպես էլ առցանց բանկային ծառայությունների անհատ օգտատերերին, որոնք պետք է էլ ավելի մեծ ջանքեր գործադրեն իրենց ֆինանսական միջոցների պաշտպանության համար։

Եթե անհատ օգտատերերին դրա համար բավական է սարքում արդյունավետ հակավիրուս ունենալը և համացանցից և էլեկտրոնային փոստից օգտվելուց զգոն լինելը, ապա  ֆինանսական կազմակերպություններին անհրաժեշտ է մինչև մանրուքները մտածված կիբեռանվտանգության համակարգ, որը կիբեռհանցագործներին որևէ սողանցք չի թողնի։

Կարդացեք նաև

Հայաստանի ֆինանսական կազմակերպություններում վերջին ժամանակներս կիբեռանվտանգության խոշոր միջադեպերի բացակայությունը վկայում է, որ նրանք ձգտում են ապահովել իրենց միջոցների և հաճախորդների փողերի անվտանգությունը»,- նշում է կիբեռանվտանգության փորձագետ, Հայաստանում և Վրաստանում «Կասպերսկի Լաբորատորիա»-ի տարածքային ներկայացուցիչ Արմեն Կարապետյանը։

«Կասպերսկի Լաբորատորիա» ընկերության Հայաստանի ներկայացուցչություն

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031