Այս 6 գերարդյունավետ միջոցներն արագ կհեռացնեն կրծքի և պարանոցի մաշկի վրայի կնճիռները, ու Դուք Ձեզ անհամեմատ երիտասարդ կզգաք

Կրծքավանդակի շրջանի կնճիռները կնոջը ստիպում են իրեն անվստահ զգալ ու բաց հագուստ չկրել: Երբեմն այդ ոչ բարետես կնճիռները կարող են ժամանակավոր լինել քնի ժամանակ ոչ ճիշտ ընտրած դիրքի պատճառով, սակայն շատ դեպքերում դրանք միշտ կան:

Կան շատ գեղարարական պրոցեդուրաներ, որոնք կարող են օգնել ազատվել այդ կնճիռներից, բայց կան նաև բնական միջոցներ, որոնք շատ արդյունավետ են ու ոչ թանկ:

Կիրառեք դրանք ու եղեք առողջ ու գեղեցիկ:

Կնճիռների ի հայտ գալը ծերության պրոցեսի նորմալ բաղադրիչն է, քանի որ մեր մարմինն ավելի շատ կոլագեն է կորցնում, քան կարող է սինթեզել:
Այնուամենայնիվ, շատ հնարավոր է, որ դեկոլտեի շրջանի կնճիռներն առաջանան՝ առանց ծերության հետ որևէ կապ ունենալու: Օրինակ, հնարավոր է, դուք հաճախ եք կողքի վրա թեքված քնում կամ կրում եք կրծկալ, որը ձեզ այնքան էլ հարմար չէ ու ձիգ է:

Կարդացեք նաև

Եվ այսպես, ինչ անել այդ հատվածի կնճիռները չեզոքացնելու համար:

1. Բավարար քանակությամբ հեղուկ խմեք:

Մեր մարմնի խոնավեցումն ամենակարևոր քայլերից է, որ պետք է ձեռք առնենք դեմքի, պարանոցի, դեկոլտեի, ինչպես նաև այլ հատվածների կնճիռները մինիմումի հասցնելու համար:

Պետք է կրճատել քաղցր ըմպելիքներ խմելը, քանի որ դրանք նպաստում են բորբոքային պրոցեսների զարգացմանը, ինչն էլ կարող է արագացնել մաշկի ծերացումը: Նախապատվությունը տվեք բանջարեղենային ու մրգային թարմ քամված հյութերին: Հատկապես արդյունավետ են դրանցից կանաչ գույն ունեցողները:

2. Խոնավեցրեք մաշկը:

Սա իսկապես շատ լավ գաղափար է: Կանոնավոր կերպով մաշկը սնուցեք որակյալ խոնավեցնող միջոցներով: Կրծքավանդակի շրջանում խոնավեցնող քսուքի կանոնավոր գործածությունը բավականին լավ արդյունք է տալիս կնճիռների դեմ պայքարում:

Մաշկի խնամքով զբաղվող մասնագետները խորհուրդ են տալիս օգտագործել կոկոսի յուղի, ալոէի գելի ու Е վիտամինի համադրությունը: Խորհուրդ է տրվում նաև հրաժարվել մարմնի լոսյոններից, որոնք արհեստական բույրեր ու այլ անցանկալի բաղադրիչներ են պարունակում:

3. Եթերայուղերով մերսում:

Շատ տարիների ընթացքում կանայք կոկոսի յուղն օգտագործում են մաշկի վրայի կնճիռները հեռացնելու նպատակով: Ասում են, որ տաք կոկոսի յուղը կրծքավանդակի շրջանում կնճիռների դեմ պայքարի լավագույն միջոցն է: Եթե կոկոսի յուղ չկա, դուք կարող եք օգտագործել ձիթպտղի կամ նուշի յուղ:

4. Կերեք C վիտամինով հարուստ մթերքներ:

Բացի իմունային համակարգն ամրապնդելուց` C վիտամինը նաև օգնում է հեռացնել ու կանխել կնճիռները: Դա՝ այն պատճառով, որ այն անհրաժեշտ է կոլագենի սինթեզի համար, որն ամրացնում ու փափկեցնում է մաշկը:

Ձեր սննդակարգի մեջ կանոնավոր կերպով ներառեք C վիտամինով հարուստ մթերքներ, օրինակ` ցիտրուսային մրգեր, կիվի, քաղցր պղպեղ, հատապտուղներ ու տերևավոր կանաչեղեն:

5. Վարունգի հյութ:

Մանրացրեք վարունգը, մի քիչ կարտոֆիլի օսլա ավելացրեք ու խառնուրդը քսեք մաքուր մաշկին: C վիտամինը կօգնի խթանել կոլագենի սինթեզը: Նույն կերպ դուք նաև կարող եք կիրառել լոլիկի հյութը, որը նույնպես հարուստ է այդ սնուցող նյութով: Այս պրոցեդուրան ավելի լավ է անել քնելուց առաջ:

6. Քնեք մեջքի վրա պառկած:

Եվ վերջում, սակայն ոչ պակաս կարևոր մի բան. Վատ չի լինի, որ ինքներդ ձեզ սովորեցնեք քնել ոչ թե՝ կողքի, այլ՝ մեջքի վրա պառկած: Երբ դուք անկողնու մեջ կողքի պառկած մի քանի ժամ եք անցկացնում, ծանրության ուժը նպաստում է կրծքի վրա կնճիռներ ձևավորվելուն:

Նյութը հրապարակման պատրաստեց Սոֆա Պետրոսյանը

Տեսանյութեր

Լրահոս