Բաժիններ՝

News.am-ը հայտնում է Էլթոն Ջոնի՝ Հայաստան ժամանելու մասին

Հայաստանյան News.am էլեկտրոնային լրատվամիջոցը հայտնում է, որ «Զվարթնոց» օդանավակայան է ժամանել աշխարհահռչակ երաժիշտ Էլթոն Ջոնը: Լրատվամիջոցը հրապարակել է լուսանկարներ և տեսանյութ երաժշտի ժամանման վերաբերյալ:

Լրատվամիջոցի տեղեկություններով, հայտնի արտիստը Երեւանում է լսողական սարքերի արտադրող ամերիկյան «Սթարկի» (Starkey) ընկերության կողմից իրականացվող բարեգործական ծրագրի շրջանակում:

«Ընկերության Հայաստանյան գրասենյակից մեզ հետ զրույցում ոչ հերքեցին, ոչ հաստատեցին այդ տեղեկությունը»,- գրում է կայքը:

Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031