Բաժիններ՝

Վարչապետը պաղպաղակ տեղափոխող հեծանիվ վարեց Դիլիջանի միջազգային դպրոցի բակում

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Դիլիջանի միջազգային դպրոցի բակում պաղպաղակ տեղափոխող հեծանիվ վարեց: «Արմենպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ դպրոցում կատարած շրջայցի ժամանակ բակում Փաշինյանին պաղպաղակ առաջարկեցին: Թեև վարչապետը հրաժարվեց ուտել մրսածության պատճառով, սակայն հյուրասիրեց դպրոցի սաներին և ներկաներին: Դրանից հետո վարչապետ Փաշինյանը նստեց հեծանիվի ղեկին ու վարեց այն փոքր տարածքում:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը այցելել էր «UWC Դիլիջան» միջազգային դպրոց և ներկա գտնվել սաների ավարտական միջոցառմանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031