Բաժիններ՝

Ջոն Մալքովիչը Էրքյուլ Պուարոյին կմարմնավորի Ագաթա Քրիստիի վեպի նոր էկրանավորման մեջ. Variety

Հոլիվուդյան դերասան, սցենարիստ եւ պրոդյուսեր Ջոն Մալքովիչը խուզարկու Էրքյուլ Պուարոյին կմարմնավորի Ագաթա Քրիստիի (1890-1976 թթ.) «Սպանություններ՝ ըստ այբուբենի» վեպի նոր էկրանավորման մեջ: Հեռուստաֆիլմը կդառնա Amazon ամերիկյան ստուդիայի եւ բրիտանական BBC-ի համատեղ նախագիծը: Այդ մասին հայտնել է Variety հանդեսը:

Արդեն հայտնի է, որ որպես կինոնկարի պրոդյուսեր հանդես կգա անգլիացի նշանավոր գրողի ծոռը՝ Ջեյմս Փրիչարդը, որն ավելի վաղ զբաղվել է «Սպանություն Արեւելյան ճեպընթացում» ֆիլմի (2017 թ.) եւ «Մեղադրանքի վկան» (2016 թ.) մինի-սերիալի նկարահանումների կազմակերպմամբ: Ժապավենի ռեժիսորը կդառնա Ալեքս Գաբասին: Նկարահանումները կսկսվեն ընթացիկ տարվա հունիսին: «Սպանություններ՝ ըստ այբուբենի» վեպն Ագաթա Քրիստին գրել է 1936 թվականին, այն համարվում է նրա ամենանշանավոր ստեղծագործություններից մեկը:

Դրա առանձնահատկությունն այն անձի փոխվելն է, որի անունից ներկայացվում է պատմությունը: Գիրքն էկրանավորվել է երկու անգամ: 1965 թվականին Էրքյուլ Պուարոյի դերակատարը եղել է ամերիկացի դերասան Թոնի Ռենդալը, իսկ 1992 թվականին Էպիզոդը նկարահանվել է բրիտանական հեռուստասերիալի համար՝ գլխավոր դերում Դեւիդ Սուշեի մասնակցությամբ, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս