Բաժիններ՝

«Զվարճալի է, որ երկու մարզիչներ, ովքեր ոչինչ չեն հասկանում մարտավարությունից, հայտնվել են ՉԼ եզրափակչում». Կլոպ

«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը մեկնաբանել է այն հայտարարությունը, թե Չեմպիոնների լիգայի եզրափակչի իր մրցակից Զինեդին Զիդանը մարտավարական հարցերում թույլ է:

«Եթե մարդիկ կարծում են, որ Զիդանն ուժեղ չէ մարտավարական հարցերում, իսկ նույն բանն ասում են նաև իմ մասին, ապա զավեշտալի է ստացվում. երկու մարզիչներ, ովքեր գլուխ չեն հանում մարտավարությունից, դուրս են եկել Չեմպիոնների լիգայի եզրափակիչ: Ի՞նչ է սա ասում ֆուտբոլի մասին»,- Կլոպի խոսքերն է մեջբերում Liverpool Echo-ն:

Զիդանը կարող է դառնալ առաջին մարզիչը, ով 3 անգամ անընդմեջ հաղթում է Չեմպիոնների լիգան:

Կլոպը նախկինում հայտնվել է ՉԼ եզրափակչում «Բորուսիայի» հետ (2012-13), բայց պարտվել է «Բավարիային»: «Ռեալ»-«Լիվերպուլ» հանդիպումը տեղի կունենա մայիսի 26-ին, Կիևի «Օլիմպիյսկի» մարզադաշտում:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս